ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին խաղաղ ճանապարհով հեռացնել չի հաջողվի. փորձագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարչակարգի անկումը քիչ հավանական է: Այս մասին REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

«Խիստ կասկածում եմ, որ հնարավոր է տապալել Փաշինյանին: Բնակչության մեծամասնությունը սատարում է նրան, և նա ընտրություններում բավականին պատշաճ թվով ձայներ է ստացել։ Նույնիսկ նրանից հիասթափվածները հակված չեն ընդդիմությանը սատարելուն։ Ուստի փակուղի է: Իսկ ընդդիմությանը, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի Փաշինյանին տապալելու համար կրիտիկական զանգված հավաքել։ Հետևաբար, քանի դեռ ցուցարարները գործում են համեմատաբար խաղաղ միջոցներով, չեն կարող հեռացնել Փաշինյանին։ Միայն ինչ-որ զինված գործողության անցնելը տեսականորեն կարող է հանգեցնել նրանց հաղթանակին։ Բայց ես վստահ չեմ, որ նրանք կգնան դրան»,- ասել է փորձագետը:

Քաղաքագետը նշել է, որ հաշվի առնելով այն, որ ընդդիմությունը միայն Փաշինյանի հրաժարականի պահանջ է ներկայացնում, չկա այլ այնպիսի պահանջ, որը նա իսկապես ի վիճակի է կատարել, ուրեմն, համապատասխանաբար, Փաշինյանը չի կարող զիջումների գնալ։ Փորձագետի կարծիքով, ընդդիմադիր ելույթները, ամենայն հավանականությամբ, ի չիք կդառնան։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից Հայաստանի ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում Երևանում և երկրի այլ քաղաքներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular