Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հատվածական դիվանագիտությունը հավասար է դիվանագիտության չգոյության. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակը արձանագրված է միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությամբ, ինչը նշանակում է, որ Արցախյան հակամարտությունը մնում է չլուծված, քանի որ հրադադարը հիմնախնդրի վերջնական կարգավորում չի ենթադրում։ Ուստի, պատահական չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց միջազգային լծակներն օգտագործելով, շանտաժի միջոցով և հայկական կողմի վրա ճնշում գործադրելով, փորձում են հասնել իրենց համար նախընտրելի պայմաններով խաղաղության պայմանագրի կնքմանը։ Եվ այս պայմաններում հայկական կողմին այլ ելք չի մնում, քան ակտիվ աշխատել միջազգային հանրության համապատասխան շրջանակների հետ՝ թուրք-ադրբեջանական ախորժակը զսպելու նպատակով։

Մեզ համար առաջնային խնդիր է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո բանակցությունների վերամեկնարկի հարցը, ինչը մինչ այժմ տեղի չի ունենում։ Եվ, ընդհանրապես, այս համատեքստում հայկական կողմից շատ նուրբ դիվանագիտական մոտեցումների կիրառում է պետք, որպեսզի Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրացումը չարտածվի նաև Արցախյան հիմնահարցի վրա։ Առավել ևս, որ Ադրբեջանը փորձում է օգտվել այս հակասություններից ՝ հակամարտության միակողմանի լուծում պարտադրելու նպատակով։ Միաժամանակ, անհրաժեշտ է աշխարհի տարբեր դերակատարներին ներկայացնել Ադրբեջանի հանցագործ դեմքը՝ մասնավորապես Արցախը հայաթափելու և Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դիմելու մտադրությունները։

Սակայն ցավալին այն է, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հոխորտում է Հայաստանի ու Արցախի հասցեին, պատմական փաստերը խեղաթյուրող և հայ ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող և ատելություն սերմանող հայտարարություններ է կատարում, սակայն նրա հայտարարությունները ՀՀ իշխանությունների կողմից, որպես կանոն, մնում են անպատասխան։ Նիդերլանդներ կատարած այցի ժամանակ Փաշինյանը վերջապես իր մեջ ուժ գտավ խոսելու Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ և հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հետևողական քաղաքականության մասին։ Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների փաստով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի միջազգային դատարան։ Սակայն Հայաստանի իշխանությունների տևական լռության ֆոնին այս հարցերի բարձրացումը, ըստ էության, միայն փոքրիկ մխիթարանքի տպավորություն է թողնում։ Միևնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ միջազգային հանրությանը հղված ուղերձները պետք է լինեն հստակ, որ Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպան քաղաքականության պայմաններում անհնարին է դառնում Արցախի ընդգրկումը Ադրբեջանի կազմում։ Իսկ Փաշինյանը օրեր առաջ հայտարարում էր, թե այլ տարբերակ չի տեսնում, քան Արցախը Ադրբեջանի կազմում թողնելը։

Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան, գործի դնելով իրենց ահռելի հնարավորությունները և կապերը, յուրաքանչյուր դիվանագիտական հարթակ օգտագործում են հակահայկական արշավ ձեռնարկելու, Հայաստանի վրա ճնշում գործադրելու և իրենց պայմանները պարտադրելու նպատակով։ Եվ եթե հայկական կողմը հակադարձող քայլեր չձեռնարկի, ապա միջազգային հարթակում Հայաստանի դիրքերը շարունակաբար թուլանալու են։ Ուստի, անհրաժեշտ է լարել ուժերը և ամենօրյա ռեժիմով, ամեն հարմար առիթի միջազգային հանրության առջև բարձրացնել, միջազգային դերակատարներին հիշեցնել Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների և արցախահայության գլխավերևում թևածող ցեղասպանության վտանգի մասին։ Եվ դա պետք է անել ամենօրյա ռեժիմով, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ:

Հատվածական դիվանագիտություն չի լինում, հատվածական դիվանագիտությունը հավասարազոր է դիվանագիտության չգոյության: Երկրի բարձրագույն ղեկավարությունը, ԱԳՆ-ն՝ իր դիվանագիտական համակարգով հանդերձ, խորհրդարանը և մյուս պետական հաստատությունները, որոնք արտաքին շփումների մեջ են ներգրավված, պետք է ակտիվացնեն իրենց ջանքերն այս ուղղությամբ, հասնեն տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարությունների ընդունմանը։ Միաժամանակ, անհրաժեշտ է ակտիվ աշխատանք տանել սփյուռքահայ համայնքների հետ, նրանց միջոցով կոորդինացնել գործողությունները։ Այլապես ստացվում է, որ ընդդիմությունն ու առանձին անհատներն իրենց ունեցած համեստ հնարավորություններով ավելի շատ աշխատանք են կատարում, քան գործող իշխանությունները։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ մանրամասներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Երևան-Մոսկվա ավիատոմսերի արժեքը՝ ապրիլի 16-ից 17-ը«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա․ Տիգրան Աբրահամյան48 ժամ ջուր չի լինիԼինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Այնքան են ծեծել Արթուրին, որ նրանց թվացել է թե զոհվել էՌուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Դոլարը թանկացավ․ ի՞նչ փոխարժեք է սահմանվելՈղբերգական ավտովթար Տավուշի մարզում․ մայրը մահացել է, որդին վիրավոր է Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Տիգրան Համասյանի համերգի դաշնամուրը կտեղափոխեն ուղղաթիռով․«Հրապարակ» 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ» «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»ԱՄՆ-ն չի ցանկանում պшտերազմ Իրանի հետ, բայց ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար․ ՔիրբիԻնչո՞ւ է Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների զարգացումը կարևոր երկու երկրների համար. FirstpostՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ ԹաթոյանԵրևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողըՉնայած բողոքներին՝ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն առաջին ընթերցմամբ հավանության է արժանացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծըՌուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարելԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակըՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցելԹեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասինՆարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան (տեսանյութ)Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը (տեսանյութ)Մենք մեծ ակնկալիքներ ունենք այս խաղից. յուրահատուկ երեկո կարող է լինել․ Չավին՝ ՊՍԺ-ի դեմ խաղի մասինԻրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան»Մենք այլ ելք չունենք, քան Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելը․ Իսրայելի պաշտպանության նախարարՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 5 ՔՊ-ական տուժnղ են ճանաչվելՀետաքրքրաշարժ վիճակագրություն. միջուկային  էներգիաԻսրայելը հետաձգել է գործողությունը Ռաֆահում՝ իսրայելական ռազմական օբյեկտների վրա Իրանի հարձակումից հետո․ CNNՍա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում.Արսեն Բաբայան Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցչինՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը միացել է Կանադայից առաջին փորձագետըՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպին մասնակից երիտասարդը ձերբակալվել է
Ամենադիտված