Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էդմոն Մարուքյանը հրապարակել է Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 կետերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ լիազորված է հրապարակել «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների հաստատման՝ Ադրբեջանի կողմից փոխանցած 5 կետերի վերաբերյալ Հայաստանի արձագանքը»՝ պատասխան 6 կետերը։

Մարուքյանը նշեց, որ փաստաթուղթը ռուսերեն է, ինքը ներկայացնում է ոչ պաշտոնական թարգմանությունը, իսկ 6 կետերը հրապարակելուց առաջ ասաց, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ոչ դիվանագիտական լեքսիկոնով է արձագանքել Հայաստանի առաջարկներին՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի տրամադրած՝ 5 սկզբունքները ներկայացնող փաստաթղթի վրա Ադրբեջանի կնիքը չի եղել։

«Եթե այդպես է, մենք էլ կարող ենք ասել՝ բա ձեր ուղարկած թղթի վրա ռեկվիզիտներ չկան, Ադրբեջանի կնիքը չեք դրել, էդ ի՞նչ առաջարկ եք ուղարկել, էդ ի՞նչ 5 կետեր են։ Կնիքը չեք դրել, էս ի՞նչ ձև ա։ Հասկանու՞մ եք հայկական կողմի լրջությունը պրոցեսի նկատմամբ ու ադրբեջանական կողմի ձևերը»,- ասաց Մարուքյանը, ապա հրապարակեց Հայաստանի առաջարկած 6 կետերը։

Առաջինն այն մասին է, որ Հայաստանը պատասխանում է Ադրբեջանի առաջարկներին։

«Առաջին կետում գրված է, որ փետրվարի 21-ին թվագրված նամակին, որը հայկական կողմին է փոխանցվել մարտի 11-ին, այսինքն՝ 20 օր անց, պատասխանում ենք։

Ամենակարևոր՝ երկրորդ կետը՝ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ ․․․ Այստեղ ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և սահմանները 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՊՀ-ն ստեղծելու մասին համաձայնագիրը Ադրբեջանի Հանրապետության հետ համատեղ ստորագրելով՝ Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին։ Այսինքն, այդ ժամանակ որ մենք ստորագրել ենք, փոխադարձաբար ճանաչել ենք իրար՝ միանալով տվյալ կառույցին։ Երկրորդ կետը դրա մասին է։

Երրորդ կետը՝ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։

Չորրորդ կետը՝ հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի Հանրապետության նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները։

Հինգերորդ կետը՝ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական հարաբերություններ հաստատելու համար՝ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։

Վեցերորդ կետը՝ համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

Սա այն է, ինչը որ Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանին՝ ի արձագանք իրենց ներկայացրած 5 կետերի»,- ասաց Մարուքյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Կասկածելի ձայնագրության հիման վրա Ավետիք Չալաբյանին կալանավորելն առնվազն անհասկանելի է. Թագուհի ԹովմասյանԵրևի խելացի մարդիկ պետք չեն մեր երկրին. Հրանտ ԹոխատյանՀԱՊԿ նիստում Փաշինյանի ելույթն անհետևանք չի մնալու, և հետևանքները կարող են շատ ցավոտ լինելԼեհաստանը պատրաստ է մշտական ռազմակայաններ կառուցելու ՆԱՏՕ-ի արևելյան թևում. Մատեուշ Մորավեցկի Օդի ջերմաստիճանը կնվազի Մեկ օրում բացահայտվել է 64 հանցագործությունՈսկու գինն ընկնում է Մտադիր չեմ խզել հարաբերությունները ո՛չ Պուտինի, ո՛չ էլ Զելենսկու հետ. Էրդողան Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ Ուկրաինան կրկին գնդակոծել է ՌԴ տարածքը. կա մեկ զոհ Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց Ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում. Գերմանիայի կանցլեր Մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ Իշխան Սաղաթելյան Վարորդները, քաղաքացիները ողջունում և միանում են երթին (տեսանյութ) Գազ չի լինի նշված հասցեներումԻնչո՞ւ կորոնավիրուսը չի կարող գրիպի նման սեզոնային հիվանդություն դառնալ Պղնձի գներն աճում են Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային Ուկրաինայի ավելի քան 200 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից Մոսկվան նախատեսում է Անդրկովկասում ակտիվորեն օգտագործել «3+3» ձևաչափը. ՌԴ ԱԳՆ Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Փաշինյանը Ռուսաստանին խնդրել է Ղազախստանի օրինակով զորք մտցնել Հայաստան. BazaՊատմության այս օրը (մայիսի 19)Սա պայքար է հանուն Արցախի, հանուն Հայաստանի. անհնազանդության երթը շարունակվում է (տեսանյութ) ԵՄ-ն համագործակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որպեսզի ձգտեն համաձայնագրի հաստատմանը, մենք դեռ հեռու ենք դրանից․ Բորել Այս ամենը վկայում է ցուգցվանգի մասին. «Փաստ» Արցախում շունչները պահած հետևում են հայաստանյան իրադարձություններին. «Հրապարակ» Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ» Ադրբեջանը շարունակում է նոր ճանապարհ կառուցել, Աղավնոյում բնակվողները ստիպված են լինելու լքել տները. «Ժողովուրդ» Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ» Ուկրաինացի զինվորականների ճակատագիրը կորոշվի դատարանում Տեղի է ունեցել Հայաստանի և ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը «Գնում եք տուն, վաղը բոլորիդ սպասում եմ դատարանում». զոհվածների ծնողները դադարեցրին ակցիան Քաղաքագետ. «Պառակտված ժողովուրդներըը պետք է միավորվեն»Ծանոթ ու միարժամանակ անհայտ…գինի ՎիոնեՎաղը ժամը 8-ից կշարունակվեն անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան Ոստիկանները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ համակարգային ոչ մի փոփոխություն չկա. Արմեն Մարտիրոսյան «Քաղաքացիական պայմանագիրը» համագումար կանցկացնի Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո Սաղաթելյանը ներկայացրեց պայմանավորվածությունները Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է՝ պայմանավորված նրա կնոջ հղիությամբ. ՔԿ Ոստիկանությունը անհամաչափ բռնի ուժ է կիրառում, դրսևորում է խուլիգանական, ագրեսիվ վարքագիծ. Կարպիս Փաշոյան«Ամոթ, ամոթ, ամոթ». «Դիմադրություն» շարժման մասնակիցները հասան ոստիկանության կենտրոնական շենք «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվում են Ոստիկանություն Քննիչը որոշում է կայացրել զոհված զինծառայողի հորը՝ Գարիկ Գալեյանին, ստորագրությամբ ազատ արձակել. Վանեցյան Ոտդ քամակից պոկելու՜ ենք. ոստիկանը բանակի գնդապետին գցել է գետնին ու ասել՝ «գնդապետ շինող եմ». Սեյրան Օհանյան Նամակով դիմել ենք Լիտվայի նախագահ Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ. Իշխան Սաղաթելյան Ավտոերթին մասնակցած մեքենաները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին․ Թագուհի Թովմասյան «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել Իշխանություններն անհանգստացած են. 2018-ի հեղափոխության սցենարը կարծես կրկնվում էՄեր երեխաներին գիտակցված սպանդի տարած ոհմակը մեզ ձեռք է առնում, փորփրում մեր վերքերը․ զոհվածի ծնող
Ամենադիտված