ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 15-ին համահայաստանյան մեծ հանրահավաք է կայանալու. Իշխան Սաղաթելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով։ Աննահանջ, հետևողական պայքարով, հենվելով առաջին հերթին սեփական ուժերի վրա, այս պայքարը հասցնելու ենք հաղթական ավարտի, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Պետք է ապացուցենք՝ Հայաստանի, Արցախի ճակատագիրը որոշելու է հայ ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը որևէ մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու, նշեց նա, ապա անդրադարձավ ամենից հաճախ հնչող հարցին՝ պայքարի այս ճանապարհով հնարավո՞ր է արդյոք հեռացնել իշխանությանը։

«Հանրային լայն ժողովրդական ճնշման տակ իշխանությանը հեռացնելու միակ ճանապարհը սա է։ Երկրում ստեղծել ամբողջական երկիշխանություն։ Այդ փուլում ենք և օրեցօր սա ապացուցելու ենք»,- ասաց Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ պայքարը հասցնելու են վերջնանպատակին։

Նա նաև հայտարարեց՝ իշխանության ներկայացուցիչներն ամենուր՝ փողոցում, սրճարանում, թե արտերկրում, պետք է զգան ժողովրդի դիմադրությունը։

«Երկիրն անդունդ տանողները պետք է ամեն օր արժանանան դիմադրության։ Հերթով գնալու ենք բոլորի հետևից»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմության ներկայացուցիչը տեղեկացրեց՝ վաղվա օրը հատկացնելու են պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությամբ հանրային քննարկումներին, իսկ կիրակի՝ մայիսի 15-ին համահայաստանյան մեծ հանրահավաք է կայանալու։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular