Փաշինյանի մեղքերի կուժն ու կուլեն կոտրվում է արձանի գլխին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանը նախկինում տեղադրված էր Իջևան-Նոյեմբերյան մայրուղու հատվածում, սակայն ինչպես գիտենք այն երեք անգամ վնասել են, որից հետո արձանը տեղափոխվել է Իջևանի եկեղեցու բակ, որտեղ ժամեր առաջ, չորրորդ անգամ այն նորից վնասել են:
1or.am-ին հայտնի է դարձել, որ վերոնշյալ արձանը, որը վնասվել էր, երեկ գիշեր գողացել են։ Վերջին շրջանում Փաշինյանի ձախողումները ակնհայտորեն իր արձանի գլխին են պատռվում` ամեն անգամ քաղաքացիները կարծես թե վրեժ են լուծում։