ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի քանի տարի առաջ աղջկա հայրը թույն խմեց, մահացավ. նոր մանրամասներ՝ 12-ամյա աղջկա ինքնասպանության փորձից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Դիտակ համայնքում։ Գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներից մեկը դպրոցից տուն գալուց հետո ինքնասպանության փորձ է կատարել։ 12-ամյա աղջիկը դասերից հետո վերադառնալով տուն՝ գյուղատնտեսական թույն է խմել` փորձելով այդ կերպ կյանքին վերջ տալ։

Երեխային անմիջապես տեղափոխել են Մուրացան հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել 12-ամյա աղջկա կյանքը։

Դեպքի մանրամասները ճշտելու նպատակով 1or.am-ը կապ հաստատեց Դիտակ համայնքի ղեկավար Սուրեն Սրապոյանի հետ.

«Երեկ ամբողջ օրը է՛լ ոստիկանությունից, է՛լ բաժնից դպրոցի տնօրինությունով, ուսուցչական կազմով իրար էին խառնել, որ իբր այդ աղջիկը թույն է խմել, ինքնասպանության փորձ կատարել: Երեկոյան դպրոցի տնօրենը զանգել է աղջկա մորը` առողջական վիճակից հետաքրքրվելու, բա` ով ա ասել, որ երեխեն թույն ա խմել, իմ երեխեն «ցոգոլ» ա կերել, թունավորվել: Այսօր պետք է դուրս գրեին հիվանդանոցից, բայց անկեղծ ասած` ես չեմ էլ հետաքրքրվել մանրամասներով: Եթե 6-րդ դասարանի երեխան նման ավանտյուրիստ է, ցույց է տալիս, որ թույն է խմել, բոլորին իրար խառնում, ես ասելու բան չունեմ»:

Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչը կարող էր աղջկա նման արարքի պատճառ լինել, գուցե խնդիրը ընտանեկա՞ն է, ինչպիսի՞ ընտանիք են իրենք, համայնքի ղեկավարը պատասխանեց.

«Աղջկա հայրը թույն խմեց, մահացավ մի քանի տարի առաջ, մի եղբայրը հիմա բանտում է, մեկը` Ռուսաստանում, մյուսը գյուղում է, խելոք տղա է, այստեղ-այնտեղ աշխատում է, ընտանիքի գոյությունը պահպանում: Մայրն էլ կողքի գյուղի խանութներից մեկում հավաքարար է աշխատում: Կարիքավոր ընտանիք են»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular