ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև հակահայ իշխանությունն ի վերջո կհանձնվի. Ռոբերտ Հայրապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանի հետ զրուցել ենք ընդդիմության՝ ապրիլի 17-ից սկսած ցանցային պայքարի, դրա գրանցած հաջողությունների, ինչպես նաև՝ հետագա զարգացման մասին.

«Մեր ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև հակահայ իշխանությունը կհանձնվի ի վերջո: Պայքարին միացող մարդկանց քանակն զգալիորեն ավելացել է՝ լինեն ուսանողներ, ովքեր դասադուլ են անում, մարդիկ, ովքեր աշխատանքից հետո են միանում կամ գործադուլ են անում:

Հետագա գործողությունների մասին, կարծում եմ, շարժման առաջնորդներն առաջիկայում մանրամասն կասեն, բայց, որ պայքարը շարունակվելու է մինչև հասնի իր հիմնական նպատակին՝ Հայաստանի և Արցախի շահը գիտակցող իշխանության գալուն և Հայաստանի ու Արցախի շահը չսպասարկող ու Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականություն վարող իշխանության հեռացմանը, փաստ է»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը: 

Անդրադառնալով իշխանությունների կողմից կիրառվող բիրտ ուժին ու զանգվածային ձերբակալություններին, իրավաբանը նշեց.

«Այդ ամեն ինչը՝ քրեական գործեր հարուցելը, ուսանողների և ուսանողական խորհուրդների շինծու ձայնագրություններ հրապարակելը և դրանցով մարդկանց կալանքի տանելու փորձերը, որևէ ձևով ո՛չ շարժման ոգու վրա են անդրադառնալու, ո՛չ էլ վախեցնելու են մարդկանց, ովքեր միանում են շարժմանը և իրականում պայքարում են հայրենիքի համար: Միգուցե շատ գրքային հնչի, բայց չկա որևէ խուց, բանտախուց, որը կալանքով կարողանա լռեցնել մեր ձայնը, մենք պայքարում ենք իրական ազատության ու անկախության համար, և չեմ կարծում, թե մեկ կամ երկու ամսով ազատությունից զրկելը կարողանալու է իրական ազատության համար պայքարը մարել կամ բացասական ազդեցություն ունենալ դրա վրա»:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular