ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրք վերլուծաբանը Հունաստանի նավատորմին սպառնում է թուրքական ԱԹՍ-ներով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջերս հունական մամուլում կարծիք էր շրջանառվել, որի համաձայն Աթենքը պետք ուժեղացնի է հսկողությունը Էգեյան ծովում՝ ի պատասխան Թուրքիայի կողմից իրականացվող սադրանքների: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես որոշ փորձագետներ առաջարկել են մեծացնել Էգեյան ծովում Հունաստանի ռազմածովային ուժերի ներկայությունը: Խոսվել է ռազմանավերի քանակն ավելացնելու մասին:

Հունական մամուլում շրջանառվող կարծիքները և առաջարկները քննարկման թեմա են դարձել թուրքական մամուլում:

Թուրքական պետական TRT լրատվամիջոցի սյունակագիր, վերլուծաբան Սերթաչ Աքսանը խոսելով վերոնշյալի մասին, առաջարկել է թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով հարված հասցնել հունական ռազմանավերին:

Ըստ սյունակագրի՝ պատերազմի դեպքում ռազմական գործողությունները կընթանան ողջ Էգեյան ծովում:

Նրա կարծիքով, պատերազմի դեպքում հունական նավատորմը ի վիճակի չի լինի կանգնեցնել թուրքական ուժերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular