Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 13)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բրազիլիա՝ Պրետոս Վելխոս փառատոն (Ստրկության վերացման օր), Կոլումբիա՝ Սուրբ Մարիամի օր, Նիգերիա՝ Հերլանդի օր, Ռուսաստան՝ Սևծովյան նավատորմի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1907 - Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը։

1921 —ԽՍՀՄ Սովնարկոմը հանգստի և տոն օրերի մասին օրենք է ընդունել։

1930 –ծնվել է երկրաբան Լիդա Թադևոսյանը։

1932-հայկական ԽՍՀ կառավարությունը որոշել է Երևանի կոնսերվատորիայի օպերայի դասարանի բազայի վրա ստեղծել ստացիոնար օպերային թատրոն։

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոտ դը Իվուարի հետ։

2004- Երևանում ստորագրվել է Իրան - Հայաստան գազամուղ խողովակաշարի կառուցման հիմնական պայմանագիրը: 

2007- ԿԸՀ-ն վավերացրել է համամասնական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որի` խորհրդարանական ընտրությունների 5 տոկոսի շեմը հաղթահարել են հինգ կուսակցություն` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ և «ժառանգություն» կուսակցությունը։

2010-Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը։

2010 –վախճանվել է ամերիկահայ կիրառական մաթեմատիկոս Փոլ Գարաբեդյանը։

2012-ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի` հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղից 69-ը ՀՀԿ-ինն է, 37-ը՝ ԲՀԿ-ինը, 7-ը՝ ՀԱԿ-ինը, 6-ական՝ ՀՅԴ-ինը և ՕԵԿ-ինը, 5-ը՝ «Ժառանգությանը»։

2014-Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների ներկայությամբ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակը հանդիսավորությամբ անվանակոչվել է Ֆրանսիայի ազգային հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի անունով:

2021-առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1501 —Ամերիգո Վեսպուչին ուղևորվել է ճանապարհորդության Արևմուտք, որի ժամանակ էլ հասկացել է, որ Կոլոմբոսը հայտնագործել է նոր մայրցամաք։

1568 —տեղի է ունեցել Լանգսայդի ճակատամարտը, որը ստիպել է Շոտլանդիայի թագուհի Մարի Ստյուարտին փախչել Անգլիա, իսկ Շոտլանդիայում հաստատվել է ռեգենտ գրաֆ Մորեի ռեժիմը։

1619 —Հաագայում մահապատժի է ենթարկվել Յոհան Օլդենբարնեվելտը, որը մեղադրվել է պետական դավաճանության մեջ։

1637 —Ֆրանսիայում կարդինալ Ռիշելյեն, մտածելով իր թշմանիների և սեփական անվտանգության մասին, հրամայել է կլորացնել սննդի ընդունման ժամանակ օգտագործվող դանակների սուր ծայրերը, որով իսկ ստեղծել է ճաշասեղանի դանակը։

1647 —հզոր երկրաշարժի արդյունքում համարյա ամբողջությամբ քանդվել է Սանտյագո քաղաքը, որը եղել է Չիլիիի Գեներալ-կապիտանության մայրաքաղաք։

1696 —Ցին կայսրի բանակը Տերելեջեի ճակատամարտում ջախջախել է Գալդան-Բոշոգտուին։

1787 —կապիտան Արթուր Ֆիլիպի ղեկավարած աքսորյալների Առաջին նավատորմը դուրս է եկել Պորտսմուտից, որպեսզի աքսորյալների առաջին գաղութը հիմնադրի Ավստրալիայում։

1829-Պուշկինը Մոսկվայից ուղևորվել է Կովկաս զինվորական ծառայության։

1830— Էկվադորը դուրս է եկել Մեծ Կոլումբիայի կազմից և հռչակել իրեն հանրապետություն։

1836— սկսվել են Ռուսաստանի առաջին երկաթգծի կառուցման աշխատանքները։

1840— ծնվել է ֆրանսիացի գրող, թատերագիր Ալֆոնս Դոդեն։

1871 —Վատիկանը ընդգրկվել է Իտալական թագավորության մեջ, իսկ Պապի ինքնուրույնությունը սահմանափակվել է Վատիկանի պալատով, հռոմեական լատինական եկեղեցով, մերձքաղաքային պապական ռեզիդենցիայով և հրաշագեղ վատիկանյան այգիներով։

1888 —Բրազիլիայում չեղարկվել է ստրկությունը։

1895-կազմավորվել է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան։

-Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը բանակի սպառազինության մեջ է ընդունել Նագան տեսակի ատրճանակը։

-ԱՄՆ-ում վառվել է գյուտարար Նիկոլա Տեսլայի լաբորատորիան, կրակի են մատնվել փորձերի և հետազոտությունների բոլոր գրառումները։

1913- Ֆաթիմայում՝ Պորտուգալիայում, երևացել է Մարիամ Աստվածամոր տեսիլքը։

1919 —սկսվել է սպիտակգվարդիական գեներալ Յուդենիչի հարձակումը Պետերբուրգի վրա։

1920 —Մանչեստերում տեղի ունեցած ատամնաբույժների համաժողովում շաքարը համարվել է ատամների հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառ, և առաջարկվել է շաքար օգտագործելուց հետո անպայման խմել չոր շամպայն։

1930— սպանվել է վերջին վայրի պարկավոր գայլը, իսկ 1936 թվականին Ավստրալիայի կենդանաբանական այգիներից մեկում սատկել է այդ կենդանիների վերջին ներկայացուցիչը։

 –վախճանվել է նորվեգացի բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

1950—անգլիական Սիլվերստոունում  տեղի է ունեցել առաջին «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարը։

1954 —իր առաջին թռիչքն է իրականացրել ամերիկյան փորձնական  Կալլետ КН-15 ուղղաթիռը։

1956 –վախճանվել է ռուս գրող Ալեքսանդր Ֆադեևը։

1981— թուրք ահաբեկիչ Մեհմեդ Ալի Աջան Թուրքիայում Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի վրա մահափորձ է կատարել։

1991- «Apple» կորպորացիան վաճառքի է հանել «Macintosh System 7.0»-ը։

2005— Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ։

2014 —Թուրքիայի Սոմ հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 282 մարդ։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող էԱպրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ ԱշոտյանՇատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ ԱբրահամյանԻնչքան պետք ա պիղծ լինեն, եկե՛ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ)10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համարՌուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետՆոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել էԱլեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացըՄիրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)
Ամենադիտված