Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մյուզիքֆերայնում» առաջին անգամ Մալթայի ֆիլհարմոնիկի և Սերգեյ Սմբատյանի ներկայացմամբ հնչեցին հատվածներ «Սպարտակ» բալետի սյուիտներից

ՄՇԱԿՈՒՅԹ

Գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն ապրիլի 28-ից մայիսի 5-ը եվրոպական համերգային շրջագայության շրջանակում ելույթներ է ունեցել Բեռլինում, Պրահայում, Բրատիսլավայում և Վիեննայում։ Եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններից զատ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Համերգային շրջագայությունը կազմակերպվել էր Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի կողմից։

Վերջին համերգը Վիեննայի հեղինակավոր «Մյուզիքֆերայն» համերգասրահում էր, որտեղ ներկաները հոտնկայս ծափերով ընդունեցին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթն ու Խաչատրյանի երաժշտությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ զրուցում ենք «Մյուզիքֆերայնում» կայացած համերգի, աշխարհում հայկական երաժշտության ճանաչելիության մասին։

-Մաեստրո՛, Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Դուք հանդես եք եկել նաև 2.5 տարի առաջ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Հետաքրքիր են զգացողություններն այս բեմում ելույթ ունենալիս. չէ՞ որ այն դասական երաժշտության խոր ավանդույթներ ունեցող խորհրդանշական վայր է։

-Վիեննայի «Մյուզիքֆերայնում» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը 2020 թվականին էր՝ համավարակից առաջ, որի ընթացքում կատարեցինք նաև Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան։ Համերգին մասնակցում էր նաև Մաքսիմ Վենգերովը։ Փայլուն համերգ էր։ Ջոն Տեր-Թադևոսյանի սիմֆոնիան «Մյուզիքֆերայնում» հնչեց առաջին անգամ, ինչի արձագանքները մինչ օրս ստանում ենք. ունկնդիրը, երաժշտական աշխարհը ողջունում ու հիշում են, ինչը մեծագույն հաջողություն է։ Մյուզիքֆերայնն այն դահլիճն է, որտեղ տեղի ունեցողի մասին ամբողջ երաժշտական աշխարհն է խոսում։ 

-Ինչպե՞ս որոշվեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային ծրագրում ընդգրկել նաև Խաչատրյանի երաժշտությունը։

-Իմ խնդրանքն ու առաջարկությունն էր Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին և համերգային շրջագայության կազմակերպիչներին կատարել հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտներից։ Արամ Խաչատրյանի երաժշտությունը մեծ արձագանք է ստանում մարդկանց շրջանում, նույնիսկ առաջին անգամ լսելիս։ Եվ չսխալվեցինք։ Խաչատրյանի երաժշտությունը հնչեց Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի փայլուն կատարմամբ։ Համերգի վերջում ունկնդիրը հոտնկայս ողջունում էր, ինչը «Մյուզիքֆերայնում» սովորական բան չէ։ Այդ մասին նվագախմբի տնօրենին հայտնեց «Մյուզիքֆերայնի» ղեկավարներից մեկը։ Հենց այս արձագանքն ու ընդունելությունը վկայում են, որ ելույթը մեծ հաջողություն է ունեցել։

-Ընդհանրապես այդ բեմահարթակում հնչե՞լ էին «Սպարտակ» բալետի սյուիտները։

-Ինչպես ինձ տեղեկացրին, «Սպարտակը» «Մյուզիքֆերայնում» կատարվում էր առաջին անգամ։ Արամ Խաչատրյանը մեր մեծագույն հերոսներից է, սակայն պետք է փաստենք, որ աշխարհն այնքան լավ չի ճանաչում նրան, որքան մենք կցանկանայինք։ Կարծում եմ՝ նման նախագծերը մեր մշակույթի տարածման համար խիստ կարևոր են։ Պետք է նաև շնորհակալությունս հայտնեմ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբին, որ համաձայնեց կատարել հայկական երաժշտություն։

-Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբն առաջի՞ն անգամ էր կատարում հայկական երաժշտություն։

-Այո՛, Մալթայի ֆիլհարմոնիկն առաջին անգամ էր կատարում հայկական երաժշտություն։ Որպես դիրիժոր՝ ինձ համար շատ պատասխանատու էր, քանի որ իմ երկրի երաժշտությունն էր ներկայացվում, և այն հաջողությունը, որ համերգը բերեց Մալթայի ֆիլհարմոնիկին և մեզ բոլորիս, փաստեց, որ ծրագրի առաջարկը և Խաչատրյանի երաժշտության ընտրությունը ճիշտ էին ու արդարացված, ինչն իսկապես ոգևորում է ինձ։ Արամ Խաչատրյանի տաղանդավոր երաժշտությունը մենք պետք է ավելի ու ավելի շատ կատարենք։ Մեզ թվում է՝ աշխարհում բոլորը ծանոթ են Խաչատրյանի արվեստին, սակայն այդպես չէ։ Այս հարցում մենք շատ անելիքներ ունենք։ Օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ մեր երաժշտությունն ունի հստակ տեսակ, ունիկալ ելևէջներ։ Տաղանդի գործակիցը շատ խիստ է այստեղ, և պետք է կարողանանք այդ ամենը ճիշտ մատուցել։

-Պարոն Սմբատյան, Ձեր ղեկավարությամբ 2019-ին Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Միրզոյանի «Շուշանիկը», 2020-ին Ձեր ղեկավարությամբ Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան հնչեց Եվրոպայի 5 երկրի 8 քաղաքների լավագույն բեմերում, Խաչատրյանի երաժշտությունը հնչում է Վիեննայում։ Հաջորդ քայլը ո՞րն է լինելու։

-Շատ կարևոր է մեր արվեստը ճիշտ ներկայացնելը։ Հանդիպելով երաժշտական աշխարհը ղեկավարող մարդկանց հետ, խոսելով մեր կոմպոզիտորների մասին՝ Տերտերյան, Միրզոյան, Հարությունյան, հասկանում ենք, որ նրանցից շատերը տեղեկացված չեն մեր կոմպոզիտորական արվեստի մասին։ Դա խնդիր է մեզ համար։ Եթե ցանկանում ենք լինել հաջողակ Հայաստանն ու հայկական մշակույթը ճանաչելու մեջ, պետք է փորձենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները։ Մեր կոմպոզիտորները պետք է լայն ճանաչում ստանան, նրանց արվեստն աշխարհին պետք է. դա նոր երաժշտություն է, նոր ասելիք, որի պահանջն աշխարհում մեծ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Առաստաղից անցք բացելով՝ մտել էր համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները Վահան Քերոբյանը դեկտեմբերի 8-ին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառմանըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կողմից արված համատեղ հայտարարությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Որ դեպքում Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիր․ Խանդանյան Նորից հավի ու ձվի պատմությունն է, խնդիրները նրանից են գալիս, որ ՀՀ-ում օրենքներ կան՝ չեն աշխատում Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած անձի նկատմամբԱդրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան19-ամյա աղջիկը հեռախոս է գողացել 42-ամյա կնոջից․ մանրամասներ Անձրև, մառախուղ․ եղանակի առաջիկա կանխատեսումը ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Բաքվի և Երևանի համաձայնությունըԾանոթ ու միաժամանակ անհայտ … քողԵՄ պաշտոնյան ողջունել է Երևանի և Բաքվի միջև կալանավորվածների փոխանակման պայմանավորվածությունը Եվրախորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Ինչո՞ւ Թուրքիան չի շտապում բացել Հայաստանի հետ սահմանը»«Պուտինի շախ և մատը. Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից»Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի խաղարկության հաղթող Ավարտվել է Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերն իրար կապող ճանապարհի հիմնանորոգումը Օրերի ու ժամերի հարց է գերիների վերադարձը․ Խանդանյան Գյումրիում Infinity-ն վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին․ մանրամասներ Երբ գերիները Բաքվից կվերադառնան Հայաստան Քուչակ-Շենավան ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան (լուսանկարներ) Ովքե՞ր կարող են զենք կրել․ նոր օրինագիծ՝ ՔՊ-ից ՄԻԵԴ-ի քաղաքական որոշումը. վարչախմբին երես են տալիսԵրևանի քաղաքապետարանի 1-05 հեռախոսահամարն այս օրերին աշխատում է գերծանրաբեռնված Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին Opel է այրվել․ վիրավորներ կան Փաստացի Հայաստանում ձևավորվում է դիկտատուրա. Արշակ ԿարապետյանՀայաստանն ու Ադրբեջանն առաջնորդվել են մարդասիրական արժեքներով․ Նիկոլ Փաշինյան Ջուր չի լինելու․ ջուր հավաքեք ՔՊ-ն անցնում է մյուս համայնքների զավթմանը Ադրբեջանը 32 գերի է ազատում՝ 2-ի դիմաց. ի՞նչ է կատարվում Հարավային Կովկասում Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում Գեղամա գեղեցկուհին արևածագին․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է․ մանրամասներ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՄԹ վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին․ ի՞նչ են քննարկելԵրբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցու արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում Սիսիան-Գորայք ավտոճանապարհին բեռնատարը սահել է դեպի ձորը (մոտ 25մ) և կողաշրջվել․ կա տուժած ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (08 դեկտեմբեր)Հայաստանն ու Ադրբեջանը աշխատում են խաղաղության համաձայնագրի ավարտի կարգավորման ուղղությամբ․ Պետդեպ «Պատմական հնարավորություն կա»․ ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել այսօր ՀՀ իշխանությունների եւս մեկ ապօրինություն Եվրոպան ներեց․ «Հրապարակ» ՔՊ-ն կոռուպցիայի դեմ է «պայքարում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Փաշինյանը ՔՊ-ում այլևս միահեծան իշխանություն չունի․ «Հրապարակ» Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակել․ «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավորը շուտով ստիպված կլինի դատարանում բացատրություն տալ․ «Հրապարակ» «Սմարթ Արմենիա» հիմնադրամը հայտարարում է «Տանիք» նոր ծրագրի մեկնարկի մասին
Ամենադիտված