ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գաբրիել Ժեզուսն ամռանը կհեռանա «Մանչեսթեր Սիթիից»

ՍՊՈՐՏ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Դորտմունդի «Բորուսիայի» 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին այս ամռանը ձեռք բերելուց հետո բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսին թույլ կտա հեռանալ ակումից, հաղորդում է The Sun-ը։

25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։

Գաբրիել Ժեզուսի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Այս մրցաշրջանում նա կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular