ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մայիսի 7-ից Դեբեդում ռաֆթելն արգելված է եղել. ինչպե՞ս է հաղորդավարուհին հայտնվել գետում և ո՞վ է ենթարկվելու պատասխանատվության

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ մայիսի 9-ին, Դեբեդ գետն ընկնելու հետևանքով մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը։ Նկարահանում իրականացնելու ժամանակ նավակը շրջվել է, և վերջինս ընկել է գետը, խեղդվել: Մահն արձանագրվել է հիվանդանոցում, բայց հաղորդավարուհին գետից դուրս բերելու պահին արդեն անգիտակից է եղել:

Rafting in Armenia էջից տեղեկանում ենք, որ մայիսի 7-ից Դեբեդ գետում ռաֆթելն արգելված է եղել հորդառատ անձրևների հետևանքով գետի վարարման պատճառով։ Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպես է հաղորդավարուհին հայտնվել գետում:

1or.am-ը հարցի պատասխանը փորձեց պարզել հենց Rafting in Armenia-ից, ում լաստանավով տեղի է ունեցել դեպքը, բայց, ապարդյուն: Մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Ռաֆթինգով զբաղվող մեկ այլ՝ rafting.am Armenia ընկերությունից դժվարացան պատասխանել՝ արդյոք կատարվածը անվտանգության կանոնները չպահպանելու, թե մեկ այլ պատճառով է եղել.

«Հաղորդավարուհին կարող էր լաստանավի մեջ մենակ լինել կամ էլի մարդիկ լինեին, երկու տարբերակով ծառայություններ էլ կան: Կոնկրետ մենք՝ այս տարի դեռ չենք սկսել ռաֆթինգը, որովհետև հիմա արգելված սեզոն է: Լինում են հատուկ օրեր, երբ կարելի է խմբեր ունենալ, բայց մենք այդ օրերին էլ չենք անում: Մենք սկսում ենք մոտավորապես մայիսի վերջերին, երբ անձրևները համեմատաբար քչանում են»:

Դեպքի առթիվ նյութերը նախապատրաստվում են ոստիկանության Թումանյանի բաժնում, որտեղ մեղավորների և պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ մեր հարցերին պատասխանեցին, որ ամեն ինչ պարզ կդառնա հետաքննության արդյունքում, դեռ ոչինչ ասել չեն կարող:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular