Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր օրենքը կարող է լինել ժամանակավոր լուծում. Անի Սամսոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրերս Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել, մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին: Նախագծի ընդունմամբ նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը: 

1or.am-ը Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի հետ զրույցում փորձել է պարզել՝ ինչ ռիսկեր են պարունակում այս բարեփոխումները, որոնք են դրական և բացասական կողմերը:

«ՏԻՄ ընտրություններից հետո համայնքներում ստեղծված ճգնաժամային իրավիճակները ցույց տվեցին, որ համայնքը կարող է տուժել, եթե քաղաքական կամ այլ պատճառներով նորընտիր ավագանին չի կարողանում քաղաքապետ ընտրել։ Սա խնդիր է, որովհետև համայնքի սեփական լիազորությունների իրացումը դառնում է անհնար, իսկ սեփական լիազորություններից՝ պարտադիր լիազորությունները առաջնային են համայնքի բնականոն կյանքը ապահովելու հարցում։ Պարտադիր լիազորություններում համայնքի ղեկավարը ունի էական դերակատարում իրեն վերապահված որոշումների շրջանակներում, օրինակ՝ բյուջետային հարցեր, գնումներ, կոմունալ, կառուցապատման խնդիրներ և այլն։ Սրա վառ օրինակը Վանաձորն է, որտեղ դատական ընթացիկ գործընթացների պատճառով ավագանու նիստերի գումարումը կասեցված է, և քաղաքը չունի ղեկավար, որի պատճառով համայնքի բազմաթիվ խնդիրներ մնացել են չլուծված և հետևաբար, չեն պաշտպանվում համայնքի բնակչության շահերը։ Այս տեսանկյունից, նոր օրենքը կարող է լինել ժամանակավոր լուծում»,- մեզ հետ զրույցում ասաց Սամսոնյանը:

Մեր դիտարկմանը՝ թե կարծիք կա, որ օրենքը ընդունվել է, հենց Վանաձորի համար, որպեսզի այնտեղ Մամիկոն Ասլանյանի փոխարեն հնարավոր լինի այլ քաղաքապետ ունենալ վարչապետի նշանակմամբ, մեր զրուցակիցը արձագանքեց.

«Այս օրենքը միայն Վանաձորի համար չէ, պարզապես իրավիճակը առավել ճգնաժամային է հենց այստեղ։ Երբ դատական վեճերն ավարտվեն, ավագանին օրենքով սահմանված կարգով նիստ է գումարելու և ընտրելու է քաղաքապետ։ Եթե Մամիկոն Ասլանյանը ունի մեծամասնության ձայները նոր ձևավորված ավագանիում, ապա կընտրվի քաղաքապետ»։

Սամսոնյանի խոսքով՝ ցանկալի կլիներ, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը գոնե չլիներ ավագանու կազմից.

«Ինչպես գիտեք, վերջին փոփոխությունների համաձայն` չեղարկվեց ՏԻՄ օրենքով սահմանված այն արգելքը, որ ավագանու անդամը չի կարող միաժամանակ լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար։ Համայնքի ղեկավարին ընտրում է ավագանին իր կազմից, իսկ այս դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվում ավագանու կազմից, բայց վարչապետի որոշմամբ։ Սա անուղղակիորեն բացասական ներգործություն է ունենալու ավագանու ազատ կամարտահայտման և ընտրության վրա։ Այսինքն՝ վարչապետը որոշում է, ով ժամանակավորապես կղեկավարի քաղաքը և հետագայում, ավագանին, եթե չունի բավարար քաղաքական անկախություն, հակված է լինելու ընտրել վարչապետի որոշմամբ նշանակված թեկնածուին։ Իսկ ժամանակավոր պաշտոնակատարը, բնականաբար, այդ ընթացքում օգտագործելու է վարչական և քաղաքական լծակներ՝ ավագանու վրա ուղղակիորեն ներգործելու և նրանց քվեն ստանալու համար»։

Մարիամ Նալբանդյան

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)
Ամենադիտված