ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վաղվանից Նոյեմբերյանում կգործի ներհամայնքային երթուղային ծառայություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վաղվանից Նոյեմբերյան խոշորացված համայնքի ողջ տարածքում կգործի ներհամայնքային երթուղային ծառայություն՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, 2 անգամյա գրաֆիկով:

Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է համայնքի միջոցներով: Երթուղում շահագործվող ըրանսպորտային միջոցները ձեռք են բերվել դեռ նախորդ իշխանությունների օրոք՝ 2016-2022 թվականներին USID-ի օժանդակությամբ իրականացվող համայնքների հզորացման ծրագրով, որով հենց նախատեսված էր երթուղիների բացումը:

Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանի խոսքով՝ ընտրվելուց հետո իրենց առաջնային նպատակներից մեկը հենց համայնքում հասարակական տրանսպորտի խնդիրը լուծելն է եղել.

«Բնակիչները հնարավորություն կունենան անմիջական կապ հաստատելու համայնքի կենտրոնի հետ՝ իրենց սոցիալ-տնտեսական, աշխատանքային խնդիրները կարգավորելու համար»,- 1or.am-ի հետ զրույցում նշեց Բուդաղյանը: 

Երթուղին կգործի երկու ուղղություններով՝ Դովեղ-Բարեկամավան և Նոյեմբերյան-Դեբեդավան, երթուղիների մեկնարկը՝ առավոտյան 8-ին և կեսօրին՝ 15:00-ին, իսկ ետադարձը՝ 10:00-ին և 17:00-ին, ուղեվարձը՝  200 դրամ՝ անկախ բնակավայրից:

Մարիամ Նալբանդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular