ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կյանքս կտամ աշխարհի առաջնությունում հաղթանակի համար. Նեյմար

ՍՊՈՐՏ

Բրազիլիայի հավաքականի եւ ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ հնարավոր ամեն ինչ կանի այս տարի ազգային թիմի հետ աշխարհի գավաթը նվաճելու համար։

«Իսկապես, գերնպատակ էր ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի գավաթն այս մրցաշրջանում նվաճելը։ Ցավոք, չստացվեց։

Հիմա գերնպատակը 2022 թվականն աշխարհի գավաթով ավարտելն է։ Պատրաստվում եմ ֆիզիկապես եւ հոգեբանորեն, որպեսզի ամեն ինչ լավ անցնի եւ գավաթը լինի Բրազիլիայինը։ Դրա համար կանեմ հնարավոր ամեն ինչ, կյանքս կտամ հաղթանակի համար։ Երկու անգամ խաղացել եմ աշխարհի առաջնությունում եւ գիտեմ, թե ինչ է դա։ Եթե պատրաստ չլինես, հնարավորությունը կշրջանցի քեզ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular