Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 7)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան, Բելոռուս և Ռուսաստան՝ Ռադիոյի օր, Դանիա՝ Աղոթքի օր, Ղազախստան՝ Հայրենիքի պաշտպանի օր, Շոտլանդիա՝ Գարնան օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

951-ծնվել է բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին։

1893-ծնվել է հայ բժիշկ գիտնական Եղիշե Շեկ-Հովսեփյանը։

1928-ծնվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը։

1941-ծնվել է հայ խորհրդային և ռուսական կինոռեժիսոր և սցենարիստ Կարեն Գևորգյանը։

1947-ծնվել է բանաստեղծ Գարուշ Հարոյանը։

1984-վախճանվել է գրականագետ Գուրգեն Անտոնյանը։

1994-Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը, որը կոչ էր անում դադարեցնել կրակը մայիսի 8-9-ին։

2004-Միացյալ Նահանգների «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հրապարակել է աշխարհի այն 16 երկրների ցանկը, որոնք անհատույց դրամական օժանդակություն կստանան 2004 թվականին ամերիկյան կառավարության հատկացրած 1 միլիարդ դոլարի շրջանակներում։ Ընտրված երկրներից է եղել նաև Հայաստանը։ 

2007-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը ստորագրել է «Ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին» հրամանագիր, որով ներում է շնորհվել 18 հոգու:

2009-մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը, որը տևել է մինչև մայիսի 29-ը։

2014-իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունը խմբակցության ղեկավար է ընտրել Վահրամ Բաղդասարյանին, քարտուղար` Գագիկ Մելիքյանին:

2018-«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի իր ելույթում հայտարարել է, որ վաղը հայտարարում է «ոչ աշխատանքային օր» և աջակիցներին կոչ է արել  ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում: 

- գրեթե երկու տարի ճաղերի հետևում անցկացրած ընդդիմադիր գործիչ, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը ազատ է արձակվեց դատարանի դահլիճից:

2020 - Տավուշի Ենոքավան գյուղի տարածքում «WWF Հայաստան» կազմակերպության տեղադրած տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

399  մ․թ․ա․-ծնվել է հին հույն փիլիսոփա Սոկրատը։

1104-խաչակիրները պարտություն են կրել Հարրանի ճակատամարտում։

1744-կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Ռուսաստանում արգելել է մահապատիժը։

1800-վախճանվել է իտալական և ֆրանսիական կոմպոզիտոր Նիկոլլո Պաչչինին։

1825-վախճանվել է իտալական ծագման ավստրիացի կոմպոզիտոր Անտոնիո Սալյերին։

1832-Հունաստանը դարձել է անկախ թագավորություն։

1840-ծնվել է ռուս կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին։

1861-Թեննեսի նահանգը որոշում է ընդունել անջատվել ԱՄՆ-ից։

1875-կնքվել է ռուս-ճապոնական պայմանագիրը, համաձայն որի՝ Կուրիլյան կղզիները անցել են Ռուսաստանին Սախալին կղզու փոխարեն։

1895-Պետերբուրգում ֆիզիկոս և էլեկտրոտեխնիկ Ալեքսանդր Պոպովը ցուցադրել է իր հայտնագործությունը՝ ռադիոն։

1907-հիմնադրվել է թուրքական «Ֆենիլբախչե» ֆուտբոլային ակումբը։

1915-Գերմանական ՈՒ-20 սուզանավը գրոհել է անգլիական ուղևորատար «Լուզիտանիա» նավի վրա, զոհվել են 1198 ուղևորներ։

1920-ստորագրվել է պայմանագիր ՌՍՖՍՀ-ի և անկախ Վրաստանի միջև։

1925-ինքնասպանություն է գործել ռուս հեղափոխական, ահաբեկիչ, էսեռների կուսակցության ղեկավարներից մեկը հանդիսացող Բորիս Սավենկովը։

1940-Մոսկվայի պետական համալսարանը վերանվանվել է Միխայիլ Լոմոնոսովի անվան։

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեյմսում ժամը 2։41-ին ստորագրվել է Գերմանիայի կապիտուլացիայի մասին արձանագրությունը։

1946-Տոկիոյում հիմնադրվել է «Տոկիոյի հեռուստակապի ընկերությունը», որը հետագայում վերանվանվել է «Սոնի» ընկերության։

1954-ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Անգլիան մերժել են ԽՍՀՄ-ի ՆԱՏՕ մտնելու առաջարկը։

1960-Միխայիլ Տալը դարձել է շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն։

1966-վախճանվել է լեհ երգիծաբան, բանաստեղծ, աֆորիստ Ստանիսլավ Եժի Լեցը։

1984-Անդրեյ Սախարովը պարտադրաբար տարվել է Գորկու մարզային կլինիկական հիվանդանոց, որտեղ պահվել է 4 տարի։

1995-Ուկրաինայի ազգային բանկը շրջանառության մեջ է դրել 200 000 կարբովանեց արժողությամբ մետաղադրամ։

2003-Երկիր մոլորակի բնակիչները դիտարկել են հազվագյուտ՝ հարյուրամյակում մի քանի անգամ հանդիպվող, տիեզերական երևույթ՝ Մերկուրիի շարժումը Երկրի և Արևի միջև։

2021-Կյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի նախկին քարտուղար Եգոր Լիգաչովը:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Դավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)
Ամենադիտված