Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 6)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անտիգուա՝ Աշխատանքի օր, Վրաստան և Բուլղարիա՝ Սուրբ Գեորգի օր և Ոստիկանության օր, Լիբանան, Սիրիա և Գաբոն՝ Զոհերի հիշատակի օր, ԱՄՆ՝ Բուժքույրերի օր, Թուրքիա և թյուրքալեզու երկրներ՝ Հադերլեզ (Գարնան հանդիպման օր), ֆիլիպիններ՝ Սխրանքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1903 –ծնվել է գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան)։

1912– վախճանվել է ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Եփրեմ Խանը։

1940 –վախճանվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբելյանը։

1948 –ծնվել է քանդակագործ Լևոն Վարդանյանը։

1959– վախճանվել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը  (Առաջին սիրո երգը)։

1991–Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 ոստիկանի։

2005-տեղի է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացումը:

2008-Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։

2012– Հայաստանում տեղի են ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները։

2013- անց է կացվել Երևանի ավագանու ընտրություններ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  հրապարակած նախնական տվյալների ավագանի են անցել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև Երևան» դաշինքը։

2021-Լատվիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

319- առաքյալի հավասարեցված սուրբ Նինոն կնքել է Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին, ուղղափառությունը դարձել է Վրաստանի պաշտոնական կրոն։

1312 -Վիեննայի համաժողովը համաձայնություն է տվել Հռոմի պապի խաչակրաց արշավանք իրականացնելու առաջարկին։

1527 -աշխատավարձ չստանալու արդյունքում ապստամբած գերմանացի լանդսկինխները գրոհով գրավել են Հռոմը և կողոպտել այն, Հռոմի պապ Կլիմենտ 7-րդին հաջողվել է փրկվել փախուստով։

1626 -հոլանդացի գաղութարար Պետեր Մինյոյտը 25 դոլար արժողությամբ զարդերով հնդկացիներից գնել է Մանտխետենը, որը հետո 1664 թվականին գրավել են անգլիացիները և ստեղծել Նյու-Յորք քաղաքը։

1758 —ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրահայտ գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիեռը։

1833- ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին պողպատե գութանը։

1835- լույս է տեսել ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։

1840- Անգլիայում շրջանառության մեջ է մտել առաջին փոստային նամականիշը՝ Սև պեննին։

1856 –ծնվել է բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։

1856 –ծնվել է Արկտիկայի ամերիկացի հետազոտող, ծովակալ Ռոբերտ Էդվին Պիրին, որը առաջինն է շնասահնակով հասել Հյուսիսային բևեռ։

1872 - Անգլիայում հիմնադրվել է Ֆուտբոլի գավաթը։

1890 —մորմոնների եկեղեցին հրաժարվել է բազմակնությունից։

1902 —տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը, Բենգալյան ծոցում ցիկլոնի հետևանքով խորտակվել է անգլիական «Կամորտա» նավը, որի արդյունքում զոհվել է մոտ 655 մարդ։ 

1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են թռիչքներ իրականացնել աէրոպլանով։

1910 – Գեորգի 5-րդը դարձել է Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքա։

1914 - Բրիտանիայի լորդերի պալատում մերժվել է կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։

1915– ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։

1918- ավարտվել է Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։

1919 -հայտարարվել է Ղրիմի խորհրդային հանրապետության ստեղծումը։

1937 - Նյու Յորքի մոտ՝ Լեյկհորսթում աղետի է ենթարկվել գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։

1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ցասումի ողկույզներ» վեպի համար։

1941 - Ստալինը դարձել է ԽՍՀՄ Ժողկոմխորհի նախագահ։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օղակված Լենինգրադի «Դինամո» ստադիոնում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ։

1950- 18 ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնացել է։

1953 —ֆիլադելֆիացի վիրաբույժ Ջոն Գիբբոնը առաջին անգամ սրտի բաց վիրահատության ժամանակ հաջողությամբ փորձարկել է «արհեստական սիրտ-թոք» սարքը։

1961– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։

1986 —ԽՍՀՄ-ում պաշտոնապես հայտարարվել է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին։

1992– վախճանվել է ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխը:

1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցել են Ֆրանսիան և Անգլիան կապող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։

2001– պատմության մեջ առաջին անգամ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը մտել է մզկիթ։

2012 -Ռուսաստանում տեղի է ունեցել «Միլիոնների երթը», որի արդյունքում առաջացել է «Ճահճային գործը»։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև
Ամենադիտված