ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռաֆայել Նադալը շնորհակալություն է հայտնել «Ռեալին» և ակումբի երկրպագուներին

ՍՊՈՐՏ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը սոցիալական ցանցերում արած գրառումով դիմել է Մադրիդի «Ռեալին» եւ ակումբի երկրպագուներին՝ հայտնելով շնորհակալություն։

Նադալը մասնակցել էր «Ռեալ» - «Էսպանյոլ» հանդիպման բացմանը՝ կատարելով խորհրդանշական հարված։ Իսպանիայի 34-րդ տուրի խաղում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը «Էսպանյոլին» հաղթել էր 4։0 հաշվով եւ 35-րդ անգամ նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։

«Շատ շնորհակալ եմ «Ռեալին» հրավերի համար։ Մեծ պատիվ է ինձ համար։ Շնորհակալ եմ մադրիդցի երկրպագուներին ջերմ ընդունելության համար։ Տպավորիչ մթնոլորտ էր։ Շնորհավորում եմ թիմին չեմպիոնության առթիվ»,- գրել է Նադալը։

«Ռեալը» մեկ տարվա դադարից հետո վերադարձրեց տիտղոսը։ Անցած մրցաշրջանում չեմպիոն էր հռչակվել Մադրիդի «Աթլետիկոն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular