Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Պարի համաշխարհային օր, Դանիա՝ Թագուհու ծննդյան օր, Ճապոնիա՝ Սյովայի օր, Ղրղզստան՝ Բիշքեկ քաղաքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

239 –ծնվել է եկեղեցական-քաղաքական գործիչ Գրիգոր Լուսավորիչը։

1970– ծնվել է ծագումով հայ, ամերիկացի ճանաչված թենիսիստ Անդրե Աղասին։

2005-հիմնադրվել է Հայ-սլավոնական համալսարանը:

2010- ձայների 12 կողմ, 8 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ Իսրայելի խորհրդարանը՝ Կնեսետը, կողմ է արտահայտվել Հայոց ցեղասպանության հարցը խորհրդարանի օրակարգ ընդգրկելու մասին օրինագծին։

2012- իրավապահները Մաշտոցի այգուց ոստիկանության Կենտրոնի բաժին են տարել բնապահպան վեց ակտիվիստների և ապամոնտաժող բրիգադի մեկ անդամի, այգում լարված իրավիճակ է ստեղծվել՝ ապամոտնաժող բրիգադի անդամների և բնապահպան ակտիվիստների միջև։

2015-Ղարաբաղի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում առաջին անգամ կազմակերպել է «Ժենգյալով հացի» փառատոն: 

2018-«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում անց կացված հանրահավաքում հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը:

2021- Կառավարությունը հավանություն է տվել արտադրական կանեփի արտադրությանը, ներմուծմանը, արտահանմանն ու վաճառքին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

998 —Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Օտտոն 3-րդի հրամանով մահապատժի է ենթարկվել Հռոմի պապի դեմ ապստամբություն կազմակերպած պատրիկ Հովհան  Կրեսցենցին։

1429 —Հարյուրամյա պատերազմի ժամանակ Ժաննա դը Արկի ղեկավարած ֆրանսիական բանակը մտել է պաշարված Օռլեան քաղաք։

1627 —Ֆրանսիայի կարդինալ Ռիշելյեի հրամանով ստեղծվել է Հարյուր Ակցիոներների ընկերությունը, որը սկսել է զբաղվել Կանադայի հետազոտությամբ և գաղութացմամբ։

1770 —անգլիացի կապիտան Ջեյմս Կուկը առաջին անգամ ափ է իջել Ավստրալիայում։

1818 –ծնվել է Ռուսաստանի կայսր  Ալեքսանդր 2-րդը։

1854 —գերմանական «Favourite» առագաստանավը, բախվելով ամերիկյան «Hespera» նավի հետ, խորտակվել է, որի արդյունքում զոհվել է 201 մարդ։

1863 —Ռուսաստանում օրենքով մասնակիորեն արգելվել են մարմնական պատիժները։

1882– Բեռլինում բացվել է աշխարհում առաջին տրոլեյբուսային գիծը, որը ստեղծել է «Siemens & Halske»՝ ներկայումս «Siemens» ընկերությունը։

1884– Օքսֆորդի համալսարանը թույլատրել է կանանց ևս մասնակցել քննություններին։

1897– անգլիացի գիտնական Ջոզեֆ Թոմփսոնը Լոնդոնի թագավորական ընկերությանն է ներկայացրել իր կողմից հայտնաբերած էլեկտրոնը։

1907 –ծնվել է ամերիկացի ռեժիսոր Ֆրեդ Ցինեմանը։

1913 —ԱՄՆ ներգաղթած շվեդացի ինժեներ-էլեկտրիկ Գիդեոն Սունդբեկը արտոնագրել է իր հայտնագործությունը, որը ներկայումս հայտնի է կայծակաճարմանդ անունով։

1923-կազմավորվել է «Վսեվոբուչի» փորձացուցադրական բանակային թիմը՝ ապագա ԲԿՄԱ-ն։

1933– Ֆուտբոլի Անգլիայի գավաթի եզրափակիչ Էվերթոն - Մանչեսթեր Սիթի հանդիպման ժամանակ, առաջին անգամ ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել համարներ ունեցող մարզաշապիկներով։

1935 —բրիտանական ճանապարհներին առաջին անգամ հայտնվել են «կատվի աչք» տիպի լուսանդրադարձիչները, որը մեկ տարի առաջ ստեղծել էր Յորքշիրցի գյուտարար Պերսի Շոն։

1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակի ճնշման տակ Հունաստանից էվակուացվել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսը։

1945 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցները ազատագրել են Դախաու համակենտրոնացման ճամբարը։

 1957– ծնվել է անգլիացի դերասան, Օսկարի եռակի դափնեկիր Դանիել Դեյ-Լուիսը։

1961 —վիրաբույժ Լեոնիդ Ռոգոզովը հաջողությամբ իրականացրել է ապպենդէկտոմիա վիրահատություն իր վրա:

1974 – ծնվել է ինդոնեզական ծագումով ֆրանսիացի երգչուհի-երգահան Անգգուն։

1980– վախճանվել է անգլիացի նշանավոր ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքը։

1982 —Չինաստանի բնակչությունը գերազանցել է մեկ միլիարդը։

1986 —Լոս-Անջելոսի կենտրոնական գրադարանում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացել է մոտ 350 հազար գիրք։

1991– Բանգլադեշում փոթորիկի հետևանքով զոհվել է մոտ 138000 մարդ։

1993 —Անգլիայի թագուհի Ելիզավետա 2-րդը հայտարարել է, որ Բուքինգհեմյան պալատը առաջին անգամ կբացվի զբոսաշրջիկների համար, իսկ տոմսերի վաճառքից առաջացած գումարը կօգտագործվի հրդեհից վնասված Վինձորի պալատի վերանորոգման համար։

2011– Վեստմինստերյան աբբայությունում տեղի է ունեցել Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պուտինի հետ հանդիպում կլինի, թե երբ, Փաշինյանն այս պահին չի կարող ասել«Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ ԿրեմլԲորիսի անհայտ ճակատագրից 5 ամիս անց ծնվել է որդին Փաշինյանը Ալիևի դեսպանի կարգավիճակով սպառնում է հայ ժողովրդին, եթե չանենք կլինի պատերազմ. Սուրենյանց Սամվել Վարդանյանը հստակ ցույց է տվել վայրը, որտեղ խոշտանգման է ենթարկվել․ փակ տարածք է Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակիցը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ»
Ամենադիտված