ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Այաքսի» հարձակվողին

ՍՊՈՐՏ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը ձեռք բերել Ամստերդամի «Այաքսի» 27-ամյա կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիեն Ալերին, հաղորդում է The Sun-ը։

Հոլանդական ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հուլիսի 1-ից կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»՝ փոխարինելով գերմանացի Ռալֆ Ռանգնիկին։ Հոլանդացի մասնագետի նշանակումը նույնպես կարող է ազդել ֆուտբոլիստի ընտրության վրա։

Ալերի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։

Ալերը 2021-ին Լոնդոնի «Վեստ Հեմից» է տեղափոխվել «Այաքս»։ Նիդեռլանդների ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 27 հանդիպման, խփել 20 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular