Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսրայել՝ Հիշողության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Սլովենիա՝ Ազգային դիմադրության օր, Ավստրիա՝ Երկրորդ հանրապետության օր, Իրան՝ Անվտանգ երթևեկության օր, ԱՄՆ՝ Ծառատնկման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1749– վախճանվել է եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին։

1909– գահընկեց է արվել Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, որը իր կողմից կազմակերպած հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը։

1912-ծնվել է խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։

1915-ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։

1965– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը։

1992-Հայաստանը դարձել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի անդամ-երկիր։

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մակեդոնիայի հետ։

2001- «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվել է «Միկա-Արմենիա» ընկերությանը 415 մլն դրամով:

2004- Ազատության հրապարակում հայաստանյան միացյալ ընդդիմության ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ հասնել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին:

2006-Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է առաջին խմբում: Նույն խմբում է ընդգրկվել նաև Ադրբեջանը: 

2007-Հայաստանի պաշտպանության նախարարության Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել  ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում-2007» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը։

2012- ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան (ՍԴ)` պահանջով, որպեսզի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:

2015-Միացյալ Նահանգներում կազմավորված «Փարոս» հիմնադրամը Գյումրիում բացել է Երեխաների զարգացման կենտրոն։

2017- Հայաստանում ցուցադրվել է Քըրք Քըրքորյանի Survival pictures ընկերության կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որի ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է:

2019-Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1289-մամլուք սուլթան Կալաունը գրավել է Տրիպոլին։ Խորտակվել է խաչակիրների Տրիպոլիի կոմսությունը։

1512-ֆիլիպիններում աբորիգենները սպանել են պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելլանին։

1644-Կանադայում առաջին անգամ ցորեն են ցանել։

1791-ծնվել է ամերիկացի նկարիչ և գյուտարար, գրող, հեռագրի և մորզեի այբուբենի ստեղծող Սեմյուել Մորզեն։

1812-Ռուսաստանի ցար Ալեքսանդր Առաջինը նոտա է ներկայացրել Ֆրանսիայի կայսր Նապոլեոնին՝ պահանջելով ազատել Շվեդական Պոմերանին։

1828-բացվել է Լոնդոնի կենդանաբանական այգին։

1922-ՌՍՖՍՀ-ի կազմում առաջացել է Յակուտական ինքնավար ԽՍՀ-ն։

1927-ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Մորգունովը։

1933-ծնվել է ռուս մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Լեոնիդ Ռոշալը։

1960-Ֆրանսիայի կողմից կառավարվող Տոգոլենդի մի մասը դարձել է անկախ պետություն Տոգո։

1961-Սիերրա-Լեոնան ստացել է անկախություն Մեծ Բրիտանիայից։

1963-Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն առաջին անգամ ժամանել է ԽՍՀՄ։

1965-ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար։

1978-սկսվել է ապրիլյան հեղափոխությունը Աֆղանստանում, որը հանդիսացել է քաղաքացիական պատերազմի սկիզբ, և որը շարունակվում է նաև հիմա։

1992-Հարավսլավիայի տրոհումից հետո Սերբիան և Չեռնոգորիան ստեղծել են Նոր Հարավսլավիա Ֆեդերատիվ Հանրապետությունը Բելգրադ մայրաքաղաքով։

2007-վախճանվել է վիոնչելիստ, դիրիժոր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչը։

2012-Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի կենտրոնում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Мастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры
Самое популярное