ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մտավոր սեփականության համաշխարհային օր, Ուկրաինա և Ռուսաստան՝ Ռադիացիոն վթարներից և աղետներից զոհվածների օր, Հայաստան՝ Սահմանապահի օր, Տանզանիա՝ Միավորման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1858– ծնվել է 1913-16 թթ. Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաունը, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

1860 –ծնվել է նշանավոր պատմաբան Լեոն։

1919- Մուստաֆա Քեմալը դիմել է Լենինին Թուրքիային ռազմական օգնություն ցուցաբերելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Կովկասում համատեղ գործողությունների ստրատեգիա կառուցելու խնդրանքով։

1921- Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության։

 2002-Թբիլիսի են մեկնել հայ բժիշկների երկու խումբ, որպեսի անհրաժեշտ օգնություն ցույց տան Վրաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածներին:

2004- Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի հանդիսավոր բացման արարողությունը։ 

2007-Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցում փոփոխվել է Ղարաբաղին վերաբերող ձևակերպումը և վերականգնվել է սկզբնականը` «Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի և հարակից յոթ շրջանների օկուպացիան»:

2011- մայրաքաղաքի լրագրողական ակումբներից մեկում տեղի է ունեցել հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի փաստավավերագրական «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ինչպես նաև ընտրություններին հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին: 

2012-Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դասադուլ են  հայտարարել՝ բողոքելով բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանին հեռացնելու մասին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշման դեմ։

2014-Սերժ Սարգսյանի առաջարկով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել  է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

2015-System of Down աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը «Թայմ»-ում հրապարակված հոդվածով ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին իր մտորումները։

2018- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին Երևանում բացել բոլոր փակ փողոցները։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

121-ծնվել է հռոմեական կայսր, փիլիսոփա Մարկ Ավրելիոսը։

1478-Ֆլորենցիայում Մեդիչիների ընտանիքի դեմ Պացցիայի դավադրության արդյունքում վիրավորվել է Լորենցո Մեդիչին և սպանվել է նրա եղբայր Ջուլիանոն։

1575-ծնվել է Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին։

1607-Վիրջինիայի Հենրի հրվանդանում ափ են իջել Ամերիկայի առաջին անգլիացի վերաբնակիչները։

1795-Ռուսաստանին է միացվել Կուրլանդիան։

1812-ծնվել է գերմանացի գործարար, մետաղաձուլական և մեքենաշինական «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։

1828-Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարել օսմանյան կայսրությանը։

1920-հայտարարվել է Խորեզմի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության կազմավորումը։

1921-Լոնդոնի փողոցներում հայտնվել են առաջին ոստիկանական պարեկները մոտոցիկլներով։

1942-Չինաստանի Բենսենի հանքահորի վթարի արդյունքում զոհվել են մոտավորապես 1547 մարդ։

1954-ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդը հաստատել է Ղրիմի մարզի փոխանցումը Ռուսաստանի ՖԽՍՀ-ից Ուկրաինական ԽՍՀ-ին և համապատասխան փոփոխություններ է մտցրել ԽՍՀՄ սահմանադրությունում։

1966-տեղի է ունեցել ութ բալանոց Տաշքենդի ավերիչ երկրաշարժը։

1970-ծնվել է ամերիկացի մոդել և դիզայներ, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիա Թրամփը։

1976-վախճանվել է Խորհրդային Միության մարշալ, պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոն։

1986-տեղի է ունեցել վթար Չեռնոբիլի ատոմակայանում, որը հանդիսանում է մարդկության պատմության ամենախոշոր տեխնոգեն աղետներց մեկը։

1994-վթարվել է Ա-300 մարդատար ինքնաթիռը Նագոեում, զոհվել են 264 մարդ։

1999-Չեռնոբիլ անունով վիրուսը աշխարհով մեկ վնասել է ավելի քան կես միլիոն համակարգիչ։


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular