ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեն Հագը ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդ» հրավիրել Դե Յոնգին

ՍՊՈՐՏ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ, հոլանդացի Էրիկ տեն Հագը ցանկանում է մանչեսթերյան թիմում տեսնել «Բարսելոնայի» եւ Նիդեռլանդների հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, հաղորդում է Sport.es-ը։

Ամստերդամի «Այաքսի» գլխավոր մարզիչը հուլիսի 1-ից կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»՝ փոխարինելով գերմանացի Ռալֆ Ռանգնիկին։ Դե Յոնգը Տեն Հագի ղեկավարությամբ խաղացել է «Այաքսում»։ Նրանք ունեն գերազանց հարաբերություններ։ Ֆինանսական վիճակը շտկելու նպատակով «Բարսելոնան» պատրաստ է գրավիչ առաջարկի դեպքում վաճառել ֆուտբոլիստին։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

2019-ի ամռանը 85 միլիոն եվրոյով «Այաքսից» «Բարսելոնա» տեղափոխված Դե Յոնգի տրանսֆերային արժեքն այժմ գնահատվում է 70 միլիոն եվրո։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular