Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ կուզենամ, որ «Չնչիկը» կարծրատիպեր փոխի. Լիլի Էլբակյանը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության և լավագույն դերասանուհի կոչմանն արժանանալու մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, երրորդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվեցին ոլորտի` նախորդ երեք տարիների լավագույնների անունները: 

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ» ֆիլմում Չնչիկին մարմնավորելու համար:

1or.am-ը դերասանուհու հետ խոսել է մրցանակաբաշխության, մրցանակի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

- Ինչպիսի՞ն էին մրցանակաբաշխությունից ստացած տպավորությունները, մրցանակներն արժանի՞ հասցեատերերի գտան։

- Մրցանակաբաշխությունը հետաքրքիր էր, իրականում ֆիլմերը, որոնց մասին խոսվում էր, մենք չէինք տեսել: Օրինակ, երբ նայում ենք «Օսկարը», մինչև մրցանակաբաշխությունը պատրաստված ենք լինում, ֆիլմերը դիտած ենք լինում և ավելի հեշտ է դատել՝ արժանի էին մրցանակները, թե ոչ: Բայց այս դեպքում, նույնիսկ փոքր կտորների մեջ երևում էր, որ բավականին օբյեկտիվ է ընտրությունը:

No description available.

- Եթե Դուք լինեիք որոշողը, ո՞ւմ կտայիք լավագույն դերասանուհու կոչումը։

- Ես շատ սիրում եմ Նարինե Գրիգորյանին, երևի իրեն կտայի, հաստատ ինձ չէի տա: Մյուս դերասանուհուն չեմ ճանաչում, չեմ տեսել նրա աշխատանքը: Նարինեին էլ այս ֆիլմում չեմ տեսել, բայց թատրոնում եմ տեսել ու շատ սիրում եմ: Շատ հաճախ մենք միասին առաջադրված ենք եղել էլի նույն անվանակարգում, եղել է, որ թատրում կիսել ենք մրցանակը, ինչի համար շատ հպարտ եմ և ուրախ: Կարծում եմ, որ բոլորը, ովքեր առաջադրված էին, արժանի էին, և անվանակարգերում առաջադրված լինելն էլ արդեն մեծ ձեռքբերում է իմ կարծիքով:

No description available.

-  Ինչո՞վ են նման և ինչո՞վ տարբեր Լիլին ու Չնչիկը։

- Լիլին ու Չնչիկը նման են այնքանով, որ երկուսն էլ ունեն իրենց աշխարհը և սիրում են ապրել այդ աշխարհում, այդ աշխարհով: Մնացած բոլոր առումներով շատ տարբեր ենք՝ նույնիսկ արտաքնապես, փորձել էինք լրիվ ուրիշ բնավորություն ստանալ: Այքան ժամանակ անց, երբ նորից նայեցի իմ խաղը ֆիլմում, հիշեցի, որ Արամն ինձ խնդիրներ էր տալիս՝ գտիր, թե ինչպես է ժպտում Չնչիկը, ինչպես է ծիծաղում: Իմ ժպիտը, որը բոլորը գիտեն՝ իմ այցեքարտն է, կարող են թեկուզ հեռվից այդ ժպիտով ճանաչել ինձ նույնիսկ նման չէ Չնչիկի ժպիտին: Ես շատ ուրախ եմ, որ լրիվ ինձնից հեռու մի կերպար եմ ստացել, և կարծում եմ՝ հենց դրանով շահեց այս դերակատարումը, որովհետև իսկապես մանրակրկիտ աշխատանք էր կատարվել բոլորովին այլ աղջիկ, այլ բնավորություն ստանալու համար:

No description available.

- Ես գիտեմ, որ հենց ֆիլմի նկարահանման ժամանակ եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ և, կարելի է ասել, ֆիլմը Ձեզ համար շրջադարձային նշանակություն է ունեցել։ Էլ ինչո՞վ է ֆիլմը նշանակալի Ձեր կյանքում։

- Այո՛, ամուսինս նկարվում էր ֆիլմի էպիզոդիկ դերում: Իր նկարահանումներն արդեն վերջացել էին, բայց անընդհատ մի սուտ էր հորինում, որ մնա Լոռիում: Զգում էի, որ հավանել է ինձ և այնպես արեց, որ մենք ի վերջո ամուսնացանք: Այդ առումով, այո՛, ճակատագրական էր ֆիլմն ինձ համար, ամբողջ կյանքս փոխվեց «Չնչիկ»-ից հետո. սկզբում՝ ազատ-անկախ դերասանուհի, վերջում արդեն՝ ամուսնացած: Ճակատագրական էր նաև նրանով, որ իմ առաջին դերն էր կինոյում, և առաջինի համար շատ լուրջ ու ծանր էր միանգամից: Խելագար խաղալը հեշտ չէ նույնիսկ թատրոնում, իսկ կինոյի դեպքում ամեն ինչ ավելի դժվար է. պետք է շատ բնական լինես, գերխաղ չլինի: Իմ առջև, իրականում, շատ բարդ խնդիր էր դրված՝ դեռ չիմանալով, թե ինչ է կինոն, չհասկանալով, թե ինչ է կինոյում նկարահանվելը, արդեն խաղալ այդպիսի պատասխանատու դեր: Այս առումով Արամը և մեր օպերատոր Հայկ Կիրակոսյանը, ով, ի դեպ, նույնպես մրցանակի արժացավ լավագույն օպերատորական աշխատանքի համար, ինձ շատ օգնում էին աշխատելիս:

«Չնչիկը» ճակատագրական էր շատ-շատ բաներով. ես սովորեցի, թե ինչ բան է կինոն, հինգ տարի նկարվեցի, հետո այդ սպասումները, մի ամբողջ կյանք սպասում էի, որ էլի մի լավ ֆիլմ կլինի այդ լրջությամբ, որտեղ ես կնկարվեմ: Շատ կարևորում եմ նաև ծանոթությունն Արամի հետ, ով ֆանտաստիկ ռեժիսոր է, հետաքրքիր, խորը մարդ: Եվ, ընդհանրապես, ամեն ֆիլմ, ամեն ներկայացում, նոր պրոյեկտ, կյանքի մի ամբողջ ընթացք է, որն անցնում ես և այդ փուլի մարդիկ դառնում են քո հարազատները: Կարծես մարդուն վերցնես ու գցես լրիվ նոր, ուրիշ շրջապատ, և դու այդ ընթացքն ապրում ես լրիվ նոր կյանքով՝ նոր մարդկանց հետ և պետք է սովորես , կոփվես, շփվես, ինչը միաժամանակ բարդ է և հետաքրիր:

No description available.

- Ի՞նչ զբաղվածություն ունեք հիմա, առաջիկայում ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից։

- Հիմա զբաղված եմ Սունդուկյան թատրոնում, խաղում եմ տարբեր ներկայացումներում: Ի դեպ, «Դեկամերոն» և «Էվրիդիկե» ներկայացումները խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին, եթե ուզում են ինձ տեսնել թատրոնում: Շուտով կլինի Բերտոլդ Բրեխտի հարյուրամյակին նվիրված մեծ պրեմիերա, որը բեմադրում է Արմեն Էլբակյանը, ես և մայրիկս նույնպես խաղում ենք: Կան նոր բեմադրության պլաններ, ինչպես նաև սպասում եմ նոր առաջարկների: Սերիալներից հնարավորինս հրաժարվել եմ արդեն երկու տարի է: Ինչ-որ փոքրիկ դերերում նկարվեցի, բայց թատրոնի ծանրաբեռնված գրաֆիկն այնքան էլ թույլ չի տալիս, որ լինեմ սերիալներում, և, անկեղծ ասած, թեմաներն էլ բացարձակ հոգեհարազատ չեն: Սպասում եմ լավ ֆիլմերի առաջարկների: Տրամադրված եմ, որ եթե հետաքրքիր առաջարկ լինի, թեկուզ երիտասարդ ռեժիսորի կողմից, գուցե և համաձայնեմ: Նորություններից կառանձնացնեմ նաև «Գտնված երազ» մանկական ներկայացումը, որը նույնպես խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել:

No description available.

- Ամփոփելով…

Ուզում եմ նշել, որ «Չնչիկ» ֆիլմը հիմա ցուցադրվում է «Մոսկվա» և «Սինեմա սթար» կինոթատրոններում, և ես բոլորին հորդորում եմ անպայման դիտել այն, քանի որ, ինչքան էլ խոսենք, միևնույն է, ամենակարևորը հանդիսատեսի կարծիքն է:

Ընդհանրապես, հայ կինոիրականության մեջ շատ ողբալի է ունենալ որակյալ նկարված լուրջ ֆիլմ՝ դրամա և չունենալ վաճառք: Ես շատ կուզենամ, որ «Չնչիկն» այս առումով իսկապես կարծրատիպեր կոտրի, որ մեզանում միայն լավ փիար արած հումորային ֆիլմերը պահանջարկ չունեն, չնայած՝ ինքս նկարվել եմ նմանատիպ բազմաթիվ ֆիլմերում: Ես ուզում եմ հանդիսատեսը գնա, նայի դրաման և տեսնի, թե այսօր որտեղ է գտնվում հայ կինոն: Բավականին երկարատև աշխատանք է տարվել, փորձել ենք իսկապես որակյալ ֆիլմ ստանալ, և ես շատ կուզեմ, որ հանդիսատեսն անձամբ կարծիք կազմի ֆիլմում իմ դերակատարման և իմ մրցանակի՝ արժանի լինելու մասին:

Մարիամ Նալբանդյան

Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)Փաշինյանը և ՀՀ-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և սահմանազատման գործընթացըՓաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանըԿարմիրբերետավորները Բագրատաշենում փորձում են բացել բնակիչների փակած ճանապարհը (տեսանյութ)ԼՂ-ն լքած խաղաղապահները չեն կարող մնալ Հայաստանում․ Սարգիս ԽանդանյանՎարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշ
Ամենադիտված