ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կապադովկիայում ոչնչացվում է հայկական և հունական մշակութային ժառանգությունը

ՄՇԱԿՈՒՅԹ

Infoteka24.ru-ն գրում է, որ Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը կոչ է արել դադարեցնել Նևշեհիրի Ուրգուփ թաղամասում առևտրային շինարարության նախագիծը, որը ներառում է Կապադովկիա պատմական շրջանը: Առևտրային շինարարության նախագծի հետ մեկտեղ կան մի քանի այլ խանգարող ծրագրեր, ներառյալ հյուրանոցի կառուցումը Սարիգիդիր տարածքում և «Ուրգուպ ազգային պարկ»-ի նախագիծը: Ճարտարապետների պալատի ղեկավար Թեզջան Կարակուշ-Ջանդանի խոսքերով, այդ նախագծերի իրականացումը կազդի պատմական և բնական այն վայրերի վրա, որոնք բազմամշակութայնության խորհրդանիշներ են։ Դեկտեմբերի 13-ին Անկարայի ճարտարապետների պալատը քրեական գործ է հարուցել Ուրգուպի քաղաքապետի դեմ մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը խախտելու համար։ Նման բողոքից հետո շինարարական աշխատանքները որոշ ժամանակով դադարեցվել են, սակայն հետագայում վերսկսվել են։ Ճարտարապետներն ասում են, որ առևտրային շինարարության պայմանագիրը պետք է չեղյալ համարվի և անմիջապես դադարեցվի շինարարությունը, իսկ արդեն կառուցված հատվածները ապամոնտաժվեն, որպեսի Կապադովկիայի եզակի քարանձավներին հետագայում վնասներ չհասցվի: Թուրք լրագրող Ուզայ Բուլութը այս իրավիճակի հետ կապված գրում է, որ Թուրքիան շարունակում է ոչնչացնել Կապադովկիայի մշակութային ժառանգությունը ոչնչացնելով քաղաքակրթության համար անչափելի նշանակություն ունեցող Հայաստանի և Հունաստանի քրիստոնեական պատմությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular