ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հրահանգել է բարիշել․ նոր դավադրություն արդարադատության դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի միջև ծայր առած լարվածությունը, մեր տեղեկություններով այլևս անցյալում է։ Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանության ներկայացուցիչներին հաջողվել է հաշտեցնել իրար հետ այս երկու անձանց և նրանք միահամուռ կերպով, այժմ հայտարարություն են ստացել՝ լծվել դատական իշխանությունը վերջնականապես ջախջախելուն։

Հիշեցնենք, Բարձրագույն դատական խորհուրդը ամիսներ շարունակ մերժում էր Կարեն Անդրեասյանի ներկայացրած վարչական վարույթները տարբեր դատավորների դեմ։ Վերջին տվյալներով երկու տասնյակ վարույթներից բավարարվել է ընդամենը հինգը։ Մյուս դեպքերում Գագիկ Ջհանգիրյանը նույնիսկ չի էլ փորձել կատարել նախարարի պահանջը և պատժել անհնազանդ դատավորներին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Ջհանգիրյանը ընդհանուր մի հավաքում, որին մասնակցել էին նաև Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարարը և իշխանության այլ ներկայացուցիչներ, հայտարարել է, թե օրենսդրական բազան, որը գոյություն ունի, իրեն հնարավորություն չի տալիս լիարժեք կերպով պատժել անհնազանդ և համառ դատավորներին և Փաշինյանին հանձնել դատական համակարգի վերահսկման լծակները։

Ըստ էության, առաջիկայում թե՛ Ջհանգիրյանը, թե՛ Կարեն Անդրեասյանը մտադիր են օրենսդրական փոփոխություններ ներկայացնելու կառավարություն, այն անցկացնել Ազգային ժողովում, դակել նախագահի պաշտոնում նշանակված Վահագն Խաչատուրյանի միջոցով՝ այդ կերպ փորձելով պատժել դատավորների միությանը, որի ղեկավար կազմը վաղուց այլևս չի ենթարկվում Նիկոլ Փաշինյանին։

Ձեռքերը ծալած չեն նստում նաև ընդդիմադիր և անկախ դատավորները։ Նրանք համագործակցում են խորհրդարանական ընդդիմության հետ, որոշ հարցեր սահմանադրական դատարանում կարգավորելու ուղղությամբ։ Եվ առաջիկայում բավականին լուրջ և թեժ պայքար է սպասվում, որի ելքից էլ կախված կլինի՝ արդյո՞ք Փաշինյանին կհաջողվի ամբողջությամբ վերցնել ձեռքը  դատական համակարգը, թե, ի վերջո, Հայաստանում գործող մի համակարգ գոնե կկարողանա դիմադրել Փաշինյանի ապօրինություններին։

Տարոն Մեսրոպյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular