ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խախտել հռչակած բոլոր սկզբունքները․ վարչախումբը հիմա էլ ռուսալեզու դասարաններ է բացում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դեռևս նախքան 2018 թվականի իշխանափոխությունը հայտնի էին որպես Հայաստանում ռուսալեզու կրթության հակառակորդներ։ Այս իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և այլոք, բազմիցս աչքի են ընկել հակառուսական իրենց գործունեությամբ, Հայաստանում ռուսական դպրոցների վերաբացման դեմ ակցիաներին մասնակցությամբ։ Իսկ այսօր կառավարությունն ինքն է հայտարարում, թե շահագրգռված է Հայաստանում ավելացնել ռուսալեզու ուսուցման դասարանների քանակը։ Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։

«Այո՛, մենք շահագրգռված ենք, որպեսզի կարողանանք մատուցել ռուսալեզու կրթություն, այդ թվում ավագ դասարաններում»,- ասել է Դումանյանը։

Ռուսաստանի արտգործնախարարն օրերս Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ էր շեշտել Հայաստանում ռուսական դպրոցների ավելացմանն օժանդակելու մասին։

Մի երկրում, որտեղ գրեթե մոնոէթնիկ բնակչություն է ապրում, բուն ռուսական դպրոցների թվի ավելացումը լուրջ քաղաքական և քաղաքակրթական ճգնաժամ կարող է հարուցել։ Եվ իզուր չէ, որ 3 տասնամյակ, թե՛ նախկինում ոչ այնքան ռուսամետ պահվածքով աչքի ընկնող իշխանությունների, թե՛ նույնիսկ ռուսամետ կողմնորոշում ունեցողների իշխանությունների օրոք, Հայաստանը զերծ էր մնում այս հարցը առանձնապես շահարկելուց, իսկ ճնշումների ժամանակ էլ օգտվում էր ընդդիմության ընձեռած հնարավորություններից՝ ցույց տալու համար, թե Հայաստանում հանրությունը դժգոհ է։

Նիկոլ Փաշինյանն այլևս որևէ մեկին ոչինչ ցույց տալու կարիք չունի, նա ինքն է որոշում և անում այնպես, ինչպես իրեն թելադրում են արտերկրից։ Այժմ էլ նա պատրաստ է Հայաստանում թեկուզ 1000 ռուսական դպրոց բացել, կամ հայկական դպրոցները վերածել ռուսականի, միայն թե արժանանա Ռուսաստանի իշխանությունների ջերմ վերաբերմունքին։ Իշխանություններն ի դեպ, ռուսալեզու դպրոցների բացումը պայմանավորում են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, հազարավոր մարդկանց Հայաստան տեղափոխվելու հանգամանքով։ Մինչդեռ կարող էին ընդամենը հատուկենտ դասարաններ առանձնացնել, կոնկրետ Երևանում, կամ հարակից մարզերում՝ ռուս կամ ռուսալեզու երեխաների կրթությունը ռուսերենով կազմակերպելու համար։ Ըստ էության, կարող են նաև արգելել Հայաստանի քաղաքացի երեխաների ուսումնառությունը այդպիսի հաստատություններում։ Մինչդեռ վստահաբար կարելի է նշել, որ այս հարցում էլ իշխանությունը առաջնորդվում է, ոչ թե երկրի պետական շահերով, այլ զուտ սեփական ցանկությամբ և ՌԴ-ին հաճոյանալու մղումներով։

Զավեն Ադամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular