ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու ընտրությունները լուրջ փորձություն են դառնալու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանու ընտրությունները սարերի ետևում չեն, և լուրջ փորձություն են դառնալու թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության համար։ Այլևս ակնհայտ է, որ իշխանությունը մտադիր է հնարավորինս արագ կազմակերպել ավագանու ընտրությունները։ Այն պահից սկսած, երբ իշխանությունը հայտարարեց, որ գործող քաղաքապետի գոյության պայմաններում իր թեկնածուն լինելու է Տիգրան Ավինյանը, վերջինս առաջանցիկ տեմպերով սկսել է իր ձեռքում կենտրոնացնել վարչական ռեսուրսը։ Գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կորցնում է ազդեցությունը քաղաքապետարանում, վերածվում ընդդիմության իշխանության մեջ։

Վարչական ռեսուրսը, բյուրոկրատական ապարատը չափազանց զգայուն է ազդակներին, գտնելու և կանգնելու է ուժեղի կողքին, իսկ Հրաչյա Սարգսյանը, փաստ է, ի վիճակի չէ իշխանության առաջարկած թեկնածուի շվաքում ուժեղ ղեկավար խաղալ։ Արդյունքում ստացվում է երկիշխանություն, որից տուժում է մայրաքաղաք Երևանը։

Ըստ էության, այդպիսի պայմաններում բարդ է ապահովել նաև քաղաքի նորմալ կենսագործունեությունը, աղբահանությունից սկսած գրեթե ոչինչ չի արվում, և փաշինյանական վարչախումբն էլ գիտակցում է դրա վտանգները։ Որքան ուշացնեն ընտրությունները, այնքան ավելի բարդ կլինի վարչախմբի համար։

Բացի Ավինյանից մի քանի անուններ էլ են շրջանառվում, ովքեր կարող են առաջադրվել տարբեր քաղաքական ուժերով: Նշվում են Արթուր Վանեցյանի, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի անունները։ Ռուսական շրջանակների պասով սկսվեց շրջանառվել նաև գործարար Ռուբեն Վարդանյանի անունը։ Որոշ շրջանակներ փորձում են լուրջ ֆիգուր մտցնել խաղի մեջ։ Արդյո՞ք նա կկարողանա պայմանավորվել ազդեցիկ ուժերի հետ, աջակցություն ստանալ վարչական շրջաններում, ցույց կտա ժամանակը։

Գևորգ Պողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular