Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի շանտաժը ՌԴ-ին կարող է թանկ արժենալ Հայաստանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի տարօրինակ վարքը արցախյան հարցում, ստիպել են նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Լավրովին, մի կողմ դնել իրենց հիմնական զբաղմունքը՝ Ուկրաինային, և զբաղվել Արցախում ստեղծված իրավիճակով։

Նախօրեին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն է հայտարարել, թե ռուսները ոչ միայն Փառուխի, այլ նաև Քարագլխի հատվածում են։ Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները որոշակի շանտաժ արեցին ռուսներին սեփական պարտականությունները կատարելու առումով։ Կարճաժամկետ հեռանկարում, իհարկե, միգուցե կլինեն մարդիկ, ովքեր կարող են ասել, թե այս քաղաքականությունը արդարացված էր։ Սակայն իրականում Ռուսաստանը ընդամենը ստիպված էր կարճատև իրողությունների պայմաններում կատարել իր պայմանները և ընդհուպ մինչև Ադրբեջանի հետ բանակցություններով ապահովել խաղաղապահ զորակազմի տեղակայումը Փառուխի և Քարագլխի հատվածում։ Իհարկե, հետագայում սա լուրջ խնդիրներ կարող է հարուցել Հայաստանի համար, Ռուսաստանը կուլ չի տա այս պահվածքը։

Հայաստանի իշխանությունները փորձում են օգտվել ոչ միայն արցախյան, այլ նաև աշխարհաքաղաքական այլ հարցերում Ռուսաստանի թուլությունից առաջ մղելու Արևմտյան օրակարգը՝ փորձելով ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի արձանագրումից հետո Հայաստան է այցելում ֆրանսիացի համանախագահը, իսկ առաջիկայում սպասվում է նաև ամերիկացի համանախագահի այցը, ինչը նշանակում է, որ Արևմուտքը հստակ սեփական պլաններն է գծել այս տարածաշրջանում և փորձում է դա իրականացնել Հայաստանի գործող իշխանությունների ձեռամբ։ Նիկոլ Փաշինյանը կարող է այս պահին գլուխ գովել, թե կարողացավ ռուսներին ստիպել կատարել իրենց պարտականությունները, սակայն թե ինչ հետևանքներ դա կարող է ունենալ առաջիկայում, գործող վարչախմբին առանձնապես չի հուզում։ Նրանք ապրում են այսօրվա օրով՝ առանց մտածելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իրենց քաղաքականությունը։

Արթուր Հայրապետյան

Կորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել
Ամենադիտված