ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս փչացնել սեփական կադրերին՝ հեռացնելուց առաջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դաժան, շատ դաժան է փաշինյանական իշխանությունը, հատկապես կառավարության այն անդամների նկատմամբ, որոնց մտադիր է առաջիկայում հեռացնել։ Հեռացնելը հասկանալի է, բայց նաև հեռացնում է այնպես, որ այդ մարդիկ այլևս երբեք չկարողանան նայել իրենց հարևանների, բարեկամների, պարզապես մարդկանց աչքերին։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ինքնակամ է բռնել այդ ճանապարհը և պարբերաբար, գրեթե ամենշաբաթյա պարբերականությամբ, գործադիր մարմնի նիստից հետո մասնակցում է ճեպազրույցների ու ընկնում անհեթեթ իրավիճակների մեջ։ Երեկ էլ հերթական ճեպազրույցում Վահան Քերոբյանը չի դիմացել և վիրավորական արտահայտություններ է արել լրագրողների հասցեին։ Մասնավորապես լրագրողներից մեկին, որը փորձել էր պարզաբանում ստանալ տնտեսական հարցերի շուրջ, անվանել է անգրագետ և լքել դահլիճը։ Ի վերջո լրագրողը նրան է պատասխանել անգրագետ բառով՝ կոչ անելով զսպել իր անհեթեթ կրքերը։ Իսկ նախարարը, իհարկե, անգրագետ և անհեթեթ հայտարարություններ այնքան շատ է արել, որ այլևս անհնարին է հաշվելը։

Քերոբյանը նաև այդպես էլ չի պատասխանել Արցախի մասին հարցին։ Նրան հարցրել են, որպես կառավարության անդամ կըմբոստանա, եթե ստորագրվի մի փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս, և Քերոբյանը պատասխանել է. «Ես արդեն հարցին պատասխանեցի, մնացած ամեն ինչն իրադարձությունների զարգացումը ցույց կտա։ Համենայն դեպս կառավարությունն ու քաղաքական թիմն իր նախընտրական ծրագրով նշել է, որ մեր օրակարգը խաղաղության օրակարգն է, այդ օրակարգով ենք մենք ընտրվել, և ՀՀ բնակիչները, քաղաքացիները իրենց քվեն տվել են հենց խաղաղության օրակարգի օգտին, որը մենք հետևողական առաջ ենք տանում»։

Առնվազն տարօրինակ է այս հայտարարությունը լսել հենց Վահան Քերոբյանից։ Ի տարբերություն այս կառավարության մյուս անդամների, որոնք պատերազմի ամբողջ ընթացքում կա՛մ անհետացել էին, կա՛մ էլ զբաղվում էին ամեն ինչով, բացի դիրքերի կողմը գնալուց, Վահան Քերոբյանը 44 օր շարունակ իր եղբայրների հետ, սահմաններն էր պահում Արցախում։ Ասում են՝ հրաշալի կռվող է եղել, ուստի, առնվազն տարօրինակ է, որ հենց ինքն է նման հայտարարություններ անում։ Ահա ինչպիսի բան է պաշտոնը, որը կարողանում է փչացնել նույնիսկ բավական լուրջ հետագիծ ունեցող մարդկանց։

Ռազմիկ Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular