ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չորս անգամ․ Հայաստանի հակառուսական պահվածքը ՄԱԿ-ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երեկ 93 կողմ, 24 դեմ և 58 ձեռնպահ ձայներով քվեարկել է Ռուսաստանի անդամակցությանը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին կասեցնելու օգտին։ Դեմ են քվեարկել Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը։ Վերջին երկու ամսվա ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմի շրջափուլում, Հայաստանն արդեն չորրորդ անգամն է նման ձեռնպահ պահվածք դրսևորում։ Սա երրորդն էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում, մեկ անգամ էլ Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Ռուսաստանի դեմ ներկայացված բանաձևին։

Մեր տեղեկություններով, Ռուսաստանը բոլոր այն երկրներին, որոնք դեմից բացի այլ կերպ են քվեարկել, հատուկ նոտա Է հղել, նշելով, որ այդ պահվածքը դիտարկելու են որպես թշնամական ակտ։ Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանին քվեարկությանը չմասնակցելու համար նման նոտա հղվել է, թե՝ ոչ, սակայն փաստ է, որ Հայաստանի այս քվեարկությունները չափազանց ծանր են ընդունվում Կրեմլում։ Այդ կապակցությամբ նույնիսկ ժամանակին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր զանգել Արարատ Միրզոյանին, իսկ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե Ռուսաստանի և Հայաստանի ԱԳՆ նախարարները քննարկել են տարբեր միջազգային կազմակերպություններում դիրքորոշումները համադրելու հարցը։ Շառից-փորձանքից հեռու Հայաստանն այս անգամ էլ չի մասնակցել քվեարկությանը։

Նույնիսկ եթե Հայաստանի իշխանությունները հայտարարեն, թե ներկայացուցչի մեքենան էր փչացել, մնացել էր խցանման մեջ, կամ առողջական լուրջ խնդիրներ ուներ, միևնույն է այս վարքը Ռուսաստանի կողմից դիտարկվելու է որպես թշնամանք սեփական շահերին։ Եվ, ըստ էության, Ռուսաստանի իշխանությունները ի վերջո Հայաստանի գործող վարչախմբին հարցեր ունեն հղելու։ Ռուս-ուկրաինական պատերազմը լավ հնարավորություն է փաշինյանական իշխանության համար, Արևմուտքին ևս մեկ անգամ սեր խոստովանելու և հակառուսական դիրքորոշումներ դրսևորելու հարցում։

Արամ Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular