ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են «Գրեմմի 2022»-ի մրցանակակիրները

ՄՇԱԿՈՒՅԹ

ԱՄՆ-ում կայացել է արևմտյան երգարվեստի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որն այս տարի անցկացվել է 64-րդ անգամ։ Երկրորդ տարին անընդմեջ այն վարել է հարավաֆրիկացի կատակերգու և դերասան Թրևոր Նոան։

Այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխության կազմակերպիչներն այն անցկացնել են Լաս Վեգասի MGM Grand Garden Arena դահլիճում։ Նախկինում արարողությունն անցկացվել է Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Չիկագոյում և Նեշվիլում։

Ինչպես հաղորդում է Тhe Guardian-ը «Լավագույն երգ» և «Լավագույն ձայնագրություն» անվանակարգերում հաղթել է Silc Sonic ռեփ-դուետի Leave The Door Open երգը, «Տարվա ալբոմ» անվանակարգում՝ Ջոն Բատիստի We Are-ը, իսկ «Լավագույն նոր արտիստ» է ճանաչվել Օլիվիա Ռոդրիգոն, որը հաղթել է նաև «Փոփ ժանրում լավագույն սոլո կատարում» անվանակարգում։

Foo Fighters ռոք խումբը հաղթել է երեք անվանակարգում՝ «Լավագույն ռոք-ալբոմ» (Medicine at Midnight), «Ռոք ժանրում լավագույն երգ» (Waiting On a War) և «Ռոք ժանրում լավագույն կատարում» (Making a Fire)։

«Lավագույն երաժշտական տեսահոլովակ» (Freedom) և «Ամերիկյան արմատներով երգի լավագույն կատարում» անվանակարգերում «Գրեմմի»-ի է արժանացել Ջոն Բատիստը, «R&B ոճում լավագույն երգ» անվանակարգում՝  Silk Sonic խմբի Leave the Door Open երգը, իսկ «Ռեփ ժանրում լավագույն երգ» անվանակարգում ՝ ռեփերներ Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի Jail կատարումը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular