ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է «Անձնակազմ» ֆիլմի դերասանուհի Ալեքսանդրա Յակովլևան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ապրիլի 1-ին 65 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային ու ռուսական ֆիլմերի աստղ Ալեքսանդրա Յակովլևան։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևին։

Ռեժիսորը հաստատել է դերասանուհու մահվան լուրն ու հավելել, որ նա երկար տարիներ պայքարում էր ծանր հիվանդության դեմ։

Լեբեդևի խոսքով՝ Յակովլևան վառ ու արտասովոր անձնավորություն էր, որը գիտեր՝ ինչպես դիմակայել դժբախտություններին։

«Նա պայքարում էր մինչև վերջ։ Իմ խորին ցավակցությունները հարազատներին։ Նրանք հոգ էին տանում նրա մասին և օգնում էին ուժերի ներածին չափով», - նշել է ռեժիսորը՝ ընդգծելով դերասանուհու փայլուն դերասանական խաղը։

«Նա շատ տարբեր էր, բայց միևնույն ժամանակ շատ հիշվող ու արտասովոր», - շեշտել է Լեբեդևը։

Ալեքսանդրա Յակովլևան ծնվել է 1957 թվականի հուլիսի 2-ին Կալինինգրադ քաղաքում։ Հանրությանը նա հայտնի էր «Անձնակազմ», «Կախարդներ», «Մարդը Կապուցինների ծառուղուց» և մի շարք այլ ֆիլմերում կատարած իր դերերով։ Հայտնի է, որ դերասանուհու մահվան պատճառը եղել է քաղցկեղը։

Умерла актриса Александра Яковлева - РИА Новости, 01.04.2022

Умерла советская актриса Александра Яковлева

Скончалась актриса Александра Яковлева | Персона | Культура | Аргументы и  Факты

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular