ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուիլ Սմիթը` լավագույն դերասան, Ջեսիկա Չեսթեյնը՝ լավագույն դերասանուհի, «Կոդա»-ն՝ լավագույն ֆիլմ. հայտնի են դարձել «Օսկար 2022»-ի հաղթողները

ՄՇԱԿՈՒՅԹ

Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ «Օսկար» կինոմրցանակի հանձնման 94-րդ արարողությունն ավարտվել է, բոլոր անվանակարգերում հաղթողներն արդեն հայտնի են։

Հանդիսավոր արարողությունը տևել է մոտ 3 ժամ։ Հատկանշական է, որ այս տարի առաջին անգամ կազմակերպիչներն ութ անվանակարգերի հաղթողների անունները հայտարարել էին միջոցառման մեկնարկից առաջ։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Կոդա» ֆիլմը, իսկ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Նստեք իմ մեքենայի ղեկին» ֆիլմը (Ճապոնիա)։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը («Թեմմի Ֆեյ Այզ»), իսկ լավագույն դերասան՝ Ուիլ Սմիթը («Ռիչարդ թագավոր»)։

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթել է Ջեյն Քեմփիոնը («Շան ուժը»), «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում՝ No time to die երգը («007. մահանալու ժամանակը չէ»), «Լավագույն վավերագրական ֆիլմ»  անվանակարգում՝ «Հոգու ամառ»-ը, «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ Սիան Գիդերը («Կոդա»), «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում՝ Քենեթ Բրանան («Բելֆաստ»), իսկ «Լավագույն կոստյում» անվանակարգում՝ «Cruella» ֆիլմը։

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» է ճանաչվել Թրոյ Կոցուրը («Կոդա»), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ Արիանա Դեբոզեն  («Վեսթսայդյան պատմություն»)։

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է «Էնկանտո» մուլտֆիլմը, «Լավագույն ձայն» անվանակարգում՝ «Դյունա» ֆիլմը, «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ «Բասկետբոլի թագուհի»-ն, «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում՝ «The Windshield Wiper»-ը, իսկ «Լավագույն խաղային կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում՝ «The Long Goodbye»-ը։

Լավագույն օրիգինալ երաժշտության համար «Օսկար»-ի է արժանացել Հանս Ցիմերը («Դյունա»), լավագույն օպերատորական աշխատանքի համար՝  Գրեգ Ֆրեյզերը («Դյունա»), իսկ լավագույն մոնտաժի համար՝ Ջո Ուոքերը («Դյունա»)։ «Լավագույն դիմահարդարում ու վարսահարդարում» անվանակարգում հաղթել է «Թեմմի Ֆեյ Այզ» ֆիլմը, իսկ «Լավագույն պրոդյուսերական դիզայն» և «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգերում՝ «Դյունա»-ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular