ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դա ֆիզիկապես անհնարին է»․ «Լյուբե» խմբի մենակատարը մեկնաբանել է Գերմանիա արտագաղթելու մասին լուրերը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հանրահայտ «Լյուբե» խմբի մենակատար Նիկոլայ Ռաստորգուևն Անտոն Կրասովսկիի «Антонимы» շոուի եթերում մեկնաբանել է Գերմանիա արտագաղթելու մասին լուրերը՝ նշելով, որ դա ֆիզիկապես հնարավոր չէ։

Նրա խոսքով՝ այս  լուրը տարածվել է դեռ տարիներ առաջ, սակայն իրականությանը չի համապատասխանում։ Ինչպես շեշտել է երգիչը, ինքն իր չվերթների մասին միշտ տեղեկացնում է սոցցանցերում։

«Ինչպե՞ս կարող եմ Գերմանիայից Ռուսաստան հյուրախաղերի գալ։ Դա ֆիզիկապես անհնարին է։ Սա ինչ-որ անհեթեթություն է։ Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքացի պետք է իր երկրում հայրենասեր լինի։ Իմ ընկալմամբ՝ հայրենասիրությունը սերն է քեզ շրջապատող մարդկանց ու տեղանքի նկատմամբ։ Քո լեզվի նկատմամբ։ Այն ամենի նկատմամբ, ինչին սովոր ես ու ինչը քեզ ձգում է», - ընդգծել է Նիկոլայ Ռաստորգուևը։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular