ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի են արտիստների անունները, որոնք կօգնեն վարել «Օսկարը»

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայտնի են դարձել արտիստների անունները, որոնք այս տարի կմասնակցեն «Օսկար» մրցանակաբաշխության արարողության վարելուն, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Լեդի Գագան, Քրիս Ռոքը, Քեւին Քոսթները, Զոի Կրավիցը եւ Ռոզի Փերեսը կօգնեն անցկացնել միջոցառումը։ Հայտնի է, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում կհայտարարվեն մյուս մասնակիցների անունները, որոնք կմիանան շոուին։

Արարողության հիմնական վարողներն են Ռեջինա Հոլը, Էմի Շումերը եւ Վանդա Սայքսը, արարողությանը պրոդյուսերները Ուիլ Փեքերն ու Շեյլա Քոենն են։ Արարողությունը ուղիղ եթերում կհեռարձակվի մարտի 27-ին՝ «ABC» հեռուստաալիքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular