Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիրիժոր Վասիլի Պետրենկոն և դաշնակահար Սիմոն Տրպչեսկին Երևանում հանդես կգան Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը փետրվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայանա բացառիկ համերգով, որը կղեկավարի հանրաճանաչ դիրիժոր Վասիլի Պետրենկոն: Որպես մենակատար ելույթ կունենա դաշնակահար Սիմոն Տրպչեսկին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հավաստիացմամբ՝ այս կարգի մեծության դիրիժոր վերջին հիսուն տարվա ընթացքում հայկական որևէ նվագախմբի հետ հանդես չի եկել:

Երեկոյին կհնչեն Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի նախերգանքը, Ռավելի Դաշնամուրի կոնցերտ G-dur-ը և Բրամսի Սիմֆոնիա թիվ 1-ը:

Փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Վասիլի Պետրենկոն, որը Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարն է, Եվրամիության երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժորը, Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դափնեկիր դիրիժորը և Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական ակադեմիական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, նշեց՝ եկրորդ անգամ է Երևանում: Առաջին անգամ մեր մայրաքաղաք է այցելել 35 տարի առաջ: «Շատ բան է փոխվել, բայց մարդիկ դեռ հյուրընկալ են, սիրալիր, և ես դա զգացի այստեղ լինելու առաջին իսկ օրերին: Ուրախ եմ, որ ղեկավարելու եմ այս նվագախումբը, որը մեծ պոտենցիալ ունի: Միշտ հետաքրքիր է նոր կոլեկտիվներ, նոր դեմքեր ու անուններ բացահայտելը: Հուսամ՝ համերգը երաժշտասերներին դուր կգա»,-ասաց նա ու հավելեց, որ համերգի, դիրիժորի և նվագախմբի հաջող համագործակցությունը կախված է նաև նրանից, թե որքանով է նվագախումբը կիսում երաժշտական այն գաղափարները, որոնք առաջարկում է դիրիժորը:

Վասիլի Պետրենկոյի խոսքով՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբին մոտ է այն մեկնաբանությունը, որն ինքն է առաջարկում, ուստի աշխատանքը հեշտ է և հաճելի:

Դիրիժորը, որը երկար տարիներ աշխատում է տարբեր նվագախմբերի հետ, խոստովանեց՝ աշխատանքի ընթացքում ոչ թե դիրիժորական, այլ մարդկային փորձ է ձեռք բերել. կարողանում է հասկանալ, թե ինչ է մտածում դիմացինը, ինչպես է վերաբերվում քեզ ու երաժշտությանը: «Ձեռք եմ բերել համբերություն: Յուրաքանչյուր կոլեկտիվ անհատականությունների ամբողջություն է, և որքան պրոֆեսիոնալ է այն, այնքան վառ անհատականություններ են այնտեղ հավաքված: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի սեփական կարծիքը այս կամ այն ստեղծագործությունը հնչեցնելու ձևի մասին: Երբ երիտասարդ ես ու կարծում ես, որ քեզնից ու Ֆոն Կարայանից բացի այս կյանքում ոչ ոք չի եղել, այդ ժամանակ գործընթացի բոլոր մասնակիցների հանդեպ հարգանք ու համբերություն դրսևորելը բավականին դժվար է, քանի որ դիրիժորը ևս անհատականություն է: Մենք բոլորս ներսում լսում ենք երաժշտությունը, յուրաքանչյուր երաժշտություն հնչում է մեր ներսում մեզ համար կատարյալ կատարմամբ, սակայն մենք չենք նվագում, այլ՝ նվագախումբը: Դիրիժորի խնդիրն է նվագախմբի հնչողությունը մոտեցնել այդ կատարյալ կատարմանը: Դա անելու հնարավորություն ունենալու համար համբերություն է պետք»,-շեշտեց դիրիժորը:

Պետրենկոն իր գործունեության ընթացքում հնչեցրել է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի գործերը: Համաշխարհային հեղինակներին ներկայացնելուց զատ անդրադառնում է նաև ժամանակակիցներին և կարծում է, որ յուրաքանչյուր նվագախումբ ժամանակակիցներին ներկայանալու հնարավորություն պետք է տա: Դասական կդառնան, թե ոչ՝ կորոշի ժամանակը:

Սիմոն Տրպչեսկին (Հյուսիսային Մակեդոնիա) իր կարիերայի ընթացքում ելույթներ է ունեցել լավագույն համերգասրահներում Լոնդոնի սիմֆոնիկ, Ֆրանսիայի ազգային, Թագավորական Կոնցերտգեբաու, Դրեզդենի ֆիլհարմոնիկ, Քլիվլենդի, Ֆիլադելֆիայի, Լոս Անջելեսի, Նյու-Յորքի, Չիկագոյի, ինչպես նաև Ճապոնիայի, Հոնկ Կոնգի, Սիդնեյի, Մելբուրնի և այլ հեղինակավոր նվագախմբերի հետ:

Հատկապես Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Տրպչեսկին կապված է երկարամյա համագործակցությամբ: Այդ կապն ավելի ամրացավ, երբ նվագախմբի գլխավոր դիրիժոր նշանակվեց Վասիլի Պետրենկոն: Բացի համատեղ համերգներից, նրանք միասին ձայնագրել են ռուսական դաշնամուրային երկացանկի հսկաների ստեղծագործություններ:

Նա նշեց, որ մի քանի անգամ է ելույթ ունեցել Հայաստանում և Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ամուր կապեր են ստեղծվել, քանի որ նվագախմբում մարդիկ են, որոնք նվիրված են դասական երաժշտությանն ու անում են հնարավորը՝ այն զարգացնելու համար: «Երջանկություն է կրկին լինել Հայաստանում, նվագել Ֆիլհարմոնիկի հետ, որն այս անգամ ղեկավարելու է աշխարհում մեծ ճանաչում վայելող Վասիլի Պետրենկոն»,-ասաց նա:

Ե՛վ Պետրոնեկն, և՛ Տրպչեսկին նշեցին, որ համերգին հնչեցնելու են ստեղծագործություններ, որոնք յուրահատուկ են, գեղեցիկ, ազդեցիկ ու զգացմունքային:

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցել
Ամենադիտված