ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացել է հայտնի ռոք երաժիշտ Մարկ Լանեգանը

ՄՇԱԿՈՒՅԹ

Մահացել է «Screaming Trees» խմբի հիմնադիրներից մեկը՝ երգիչ եւ երգերի հեղինակ Մարկ Լանեգանը, նա 57 տարեկան էր, ասված է նրա Twitter-ի հաշվում։

«Այսօր առավոտյան Իռնալդիայում գտնվող իր բնակարանում մահացել է մեր սիրելի ընկեր Մարկ Լանեգանը։ Սիրված երգիչը, երգերի հեղինակն ու երաժիշտը 57 տարեկան էր, նա կին ունի՝ Շելին։ Այս պահին այլ տեղեկատվություն չկա։ Խնդրում ենք հարգել ընտանիքի մասնավոր կյանքի իրավունքը»,- ասված է հրապարակման մեջ։

Նախորդ տարի Լանեգանը վարակվել էր կորոնավիրուսով։ Հիվանդությունը ծանր ընթացք է ունեցել, այդ պատճառով նրան հոսպիտալացրել են։ Հիվանդանոցում նա արհեստական կոմայի վիճակում է եղել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular