ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատանի դաշնակահար Արմեն Պուչինյանը միջազգային մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի

ՄՇԱԿՈՒՅԹ

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի մասնակիցների համար հունվարը հաղթանակներով լի է եղել: Դաշնակահար Արմեն Պուչինյանը մի քանի միջազգային մրցույթներում ունեցել է հաջողություններ: Պատանի դաշնակահարը Գերմանիայում կայացած Կլարա Շումանի անվան միջազգային մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի։ Մրցույթին մասնակցել է աշխարհի 34 երկրից շուրջ 379 դաշնակահար։ Նրանց գնահատել է միջազգային ժյուրին, որի կազմում ընդգրկված են եղել ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից:

Հաջորդիվ Արմեն Պուչինյանը մասնակցել է նաև Ավստրիայում կայացած «CLASSICALIA» Global Televised Music Competition մրցույթին: Այն առանձնահատուկ է իր կառուցվածքով. բաղկացած է 4 փուլից, որոնցից առաջին, երկրորդ և երրորդ` կիսաեզրափակիչ փուլերը անցկացվում են հեռավար, իսկ չորրորդ՝ եզրափակիչ փուլը կայանում է կենդանի կատարումներով։ Մրցույթին մասնակցել է 286 դաշնակահար, և կիսաեզրափակիչ է անցել ընդամենը յոթ մասնակից. Արմեն Պուչինյանը յոթնյակում է:

Կիսաեզրափակիչ փուլը կայանալու է մարտ ամսվա ընթացքում, և երեք լավագույն մասնակիցներն անցնելու են եզրափակիչ փուլ, որն էլ արդեն իսկ կենդանի կատարումներով անցկացվելու է Վիենnայի Konzerthouse-ում:

Եզրափակիչ փուլը կկայանա ապրիլին և կհեռարձակվի ուղիղ միացումով մի քանի հեռուստաընկերությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ-ի PBS-ի:

2022 թվականին «Մեկնարկ» նպատակային ծրագրի երեք անդամներ՝ դաշնակահարներ Մերի Շարբաթյանը, Արթուր Գրիգորյանը և Անդրեյ Կուրբետը ելույթ կունենան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Կատարվելու են դաշնամուրային ժառանգության բարդագույն և կարևորագույն կտավներից՝ Պ. Չայկովսկու N1, Ս. Պրոկոֆևի N2 և Ռ. Շումանի դաշնամուրային կոնցերտները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular