ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտ օրերս հանգամանալից կարձագանքեմ․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկայում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կարձագանքի Արցախյան հիմնախնդրի գործընթացին առչվող Նիկոլ Փաշինյանի հայտարություններին։ Այս մասին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 168․am-ի հարցին։

«Մոտ օրերս տևականորեն, հանգամանալից կարձագանքեմ»,- շեշտեց նախագահը։

Անդրադառնալով հարցին` ինչու որոշել բանակի օրը այցելել հենց Սարդարապատ, ՀՀ երրորդ նախագահն ասաց․ «Պետությունները զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան պահպանել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և իր քաղաքացիների անվտանգությունը։ Այս պարզ ճշմարտության դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է։ Այս խորհրդանշական այցելությամբ ուզում եմ այդ մասին հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին սպաներին ու զինվորներին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց բանակի կազմավորման 30 ամյակի  առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։

Նա ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular