ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ից սպառազինությամբ բեռնված 45 ինքնաթիռի թռիչքների մասին. առայժմ ժամանել է չորսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Միացյալ Նահանգների կողմից 45 չվերթի միջոցով ռազմական օգնության փոխանցելու մասին։ Առայժմ Ուկրաինան ամերիկյան կողմից ընդունել է չորս նման ինքնաթիռ, գրում է rbc.ua-ն։

«Միացյալ Նահանգներից 200 միլիոն դոլարի չափով նյութատեխնիկական լրացուցիչ աջակցության մատակարարումներ են սկսվել՝ մինչև 45 ինքնաթիռի թռիչքի գնահատված ծավալով», - հրապարակմանը հայտնել են պաշտպանության նախարարությունից։

Աղբյուրի համաձայն՝ այս օգնությունը ներառում է պաշտպանական միջոցներ՝ զինամթերք, հակատանկային զենքեր, փոքր զենքեր և այլն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular