Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Քաղաքացիական պայմանագրում» բուռն քննարկումներ են․ դեմ են Արայիկ Հարությունյանի թեկնածությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն այս օրերին բուռն քննարկումների մեջ են: Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխող ուժի անդամները հույս ունեին, որ հանրության մեջ գոնե փոքր-ինչ հեղինակություն և վարկ ունեցող անձի կառաջադրեն նախագահի պաշտոնում, իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի անվան շրջանառումը զայրացրել է անգամ շարքային կուսակցականների մի հատվածին։ Քննարկումներն ու բանավեճերն առայժմ ընթանում են փակ խմբերում, ՔՊ պատգամավորների մի մասը փորձում է մյուս մասին համոզել, որ աշխատակազմի ղեկավարի թեկնածության առաջադրումը կարող է վնասակար լինել կուսակցության հետագա ճակատագրի համար։

Բանն այն է, որ Արայիկ Հարությունյանն առանձնապես սեր ու հարգանք չի վայելում նույնիսկ «Քաղաքացիական պայմանագրի» շարքերում, իշխանության մեջ էլ նրան ոչ միանշանակ են վերաբերվում։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագրում» հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի «աչք ու ականջ», ցանկացած տեղեկություն նա հասցնում է Փաշինյանին, ընդ որում՝ իրեն ձեռնտու շեշտադրումներով։ Կադրային հարցերում էլ Արայիկ Հարությունյանը բազմիցս խոչընդոտել է փաշինյանական պաշտոնյաներին և պատգամավորներին։ Զարմանալի չէ, որ իշխող ուժի անդամները դժկամությամբ են քվեարկելու նրա օգտին, եթե Փաշինյանը որոշի առաջադրել նրա թեկնածությունը։ Մասնավորապես, ԱԺ իշխող խմբակցությունում առաջարկել են նախագահի պաշտոնում առաջադրել ցանկացած այլ թեկնածուի, միայն ոչ Հարությունյանին։

Շրջանառվում են Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի անունները, նույնիսկ պատրաստ են քվեարկել Լենա Նազարյանի օգտին։ Մի խումբ էլ այդ բուռն քննարկումներում առաջարկում է թեկնածու ընտրել ոչ կուսակցությունից, այլ արբանյակ ուժերի որևէ ղեկավարի։ Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանն ու իր հին գվարդիան հստակ հասկացրել են, թե չեն ցանկանում անվստահելի որևէ անձի ընտրել նախագահի պաշտոնում։ Փաշինյանի համար, ի դեպ, անվստահելի են անգամ սեփական կուսակիցները։ Նա շփվում է ՔՊ վարչության մի նեղ շերտի հետ, հարցրեը քննարկում նրանց հետ, իսկ վերջում կուսակիցներին դնում փաստի առջև։ Ամեն դեպքում, ինչպես նշեց մեր զրուցակիցը, դեռ հույսեր ունեն, որ կհաջողվի չեզոքացնել Արայիկ Հարությունյանի առաջադրումը նախագահի պաշտոնի համար։

Արմեն Առաքելյան

Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցում
Ամենադիտված