ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի դատարանը մերժեց իր պատգամավորներին․ Դավիթ Տոնոյանն ու «Պատրոն Դավոն» կմնան կալանքի տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Առանձնապես խոշոր չափերի յուրացման համար մեղադրվող զենքի մատակարար, «Պատրոն Դավո» մականունով Դավիթ Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և մյուսները կմնան կալանքի տակ։ Դատարանը, սակայն, որոշեց ազատ արձակել Ավիացիոն սպառազինության պետ Արտյոմ Համբարյանին՝ 5 մլն դրամ գրավի դիմաց։ Նախօրեին «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանն ու «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը անձնական երաշխավորությամբ Տոնոյանին ազատ արձակելու միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը որոշեց մերժել նրանց և շարունակել դռնփակ դատական նիստը։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն են տարածել Դավիթ Տոնոյանի փաստաբանները, ներկայացրել իշխանությունների ապօրինությունները։
 
Ըստ փաստաբանների՝ մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որևէ խնդիր չի տեսնում: Ավելին, փաստաբանները պնդում են, որ հրթիռները ժամկետանց և անորակ չեն, ձեռք են բերվել նախորդ գնումից և գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան, իսկ ՊՆ-ն ունեցել է դրանց խիստ պահանջ:
 
Փաշինյանական պատգամավորների և իշխանամետ կուսակցութան ղեկավարի անձնական երաշխավորությունը հաշվի չառնելը, վերը նշված փաստերն անուշադրության մատնելը, դատական նիստերը միտումնավոր դռնփակ անցկացնելը հերթական անգամ վկայում են, որ այս գործով պարզ հաշվեհարդար է իրականացվում Դավիթ Գալստյանի, Դավիթ Տոնոյանի և մյուսների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի կարողանում այդ անձանցից իր համար քավության նոխազ կերտել, և այժմ, խամաճիկ դատական մարմինների միջոցով նրանց ապօրինաբար պահում է անազատության մեջ, փորձում տպավորություն ստեղծել, թե նրանք են մեղավոր 44-օրյա պատերազմում իր պատճառով կրած պարտության համար։ Թեև Տոնոյանի, Գալստյանի և մյուսների փաստաբանները խուսափում են «քաղբանտարկյալ» տերմինի կիրառումից, ակնհայտ է, որ այս գործում քրեական բաղադրիչը նվազագույնի է հասցվել, այն մաքուր քաղաքական հետապնդում է նախկին պաշտոնյաների նկատմամբ։
 
Արամ Դանիելյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular