Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գինի Շատո

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է նշանակում Շատո (Chateau) բառը ֆրանսիական գինիների անվանման մեջ: Նման նախածանց կրում են այն գինիները, որոնց ստեղծման ողջ ցիկլը տեղի է ունենում մեկ կալվածքում, որի կենտրոնը դղյակն է (ֆրանսերեն դղյակը Chateau-ն է): Այս անվանումը արմատավորվել է Ֆրանսիայի կարևորագույն գինեգործական գավառներից մեկում՝ Բորդոյում, որտեղի ալկոհոլային արտադրանքը հայտնի է ամբողջ աշխարհում և ոչ միայն հայտնի է, այլև, կարելի է ասել,  ներկայումս էլ հանդիսանում է որակյալ գինու միջազգային ստանդարտ։

Շատո գինիների պատմությունն իրականում սկսվել է միջնադարում, թեև Ֆրանսիայում գինեգործությունը սկսել է շատ ավելի վաղ: Բանն այն է, որ ֆեոդալական ժամանակներում ֆրանսիայում գինեգործության հիմնական կենտրոնները վանքերն էին, որտեղ եկեղեցական ծեսերի կատարման համար մշտապես գինի էր պահանջվում։ Վանականները իրենց հողատարածքներից շատերն էին դնում խաղողի այգիների տակ, ներմուծում էին նոր սորտեր և աշխատում հները բարելավելու ուղղությամբ։ Այսինքն այդ ժամանակներում վանականներն էին հիմնական գինեգործները: Բայց աստիճանաբար ազնվականները ևս սկսել են հողատարածքներ հատկացնել խաղողի տնկիների համար, սկզբում խաղողի բերքն ու դրանից ստացվող գինին օգտագործվում էր սեփական կարիքների համար, իսկ հետո վաճառքի։ Գնահատելով գինու արտադրության առավելությունները դղյակների տերերն սկսել են ընդլայնել խաղողի ցանքատարածքները և ավելի ու ավելի լրջորեն մոտենալ գինու արտադրության և պահպանման տեխնոլոգիաներին։ Աստիճանաբար ի հայտ են եկել պրոֆեսիոնալ գինեգործներ, մշտական ​​ջերմաստիճանով գինու պահպանման մառաններ, կուպաժավորումներ և այլ այնպիսի մշակումներ, որոնք օգտագործվում են մեր ժամանակներում։

Արդյունքում, գինեգործության լավագույն կենտրոնները, չնայած այն հանգամանքին, որ անգամ արդեն դղյակները չկային, կամ մի քանի անգամ  փոխվել էին դրանց սեփականատերերը,  շարունակում էին ձևավորվել և զարգանալ խոշոր կալվածքների տեղերում: Այդ կալվածքներում ամեն տարի քրտնաջան աշխատանք էր տարվում կատարյալ ըմպելիք ստեղծելու համար, իսկ լավագույն տարիներին յուրաքանչյուր շիշ վերածվում էր գինեգործության արվեստի գլուխգործոցի։ Ֆրանսիական օրենսդրության համաձայն նման գինեգործական կենտրոնները ունեն պաշտոնական կարգավիճակ և բազմաթիվ կանոններ, որոնք թույլ չեն տալիս խախտել այդ խմիչքների արտադրության ավանդույթները։ Հենց այդ ամենի արդյունքում էլ ներկայումս եթե մարդը ցանկանում է ուրախացնել իրեն իսկապես նուրբ խմիչքով, ապա ընտրում է Շատո Մարգո, Շատո օ՝Բրիոն, Շատո Լատուր, Շատո Լաֆիտ-Ռոտշիլդ կամ Շատո դ՝Իկեմ գինիներից որևէ մեկը: Դրանք թանկարժեք խմիչքներ են, բայց եթե պատկերացնեք նման գինիների հասնելու ամբողջ պատմությունը, և այն թե որքան ջանք է ներդրվել դրանց ստեղծման համար, ապա այդ գինու գինն այլևս այնքան էլ չափազանց մեծ չի թվա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ոսկու գինն ընկնում է Մտադիր չեմ խզել հարաբերությունները ո՛չ Պուտինի, ո՛չ էլ Զելենսկու հետ. Էրդողան Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների հետ Ուկրաինան կրկին գնդակոծել է ՌԴ տարածքը. կա մեկ զոհ Քաղաքացին վայր է ընկել մետրոյի շարժասանդուղքի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց Ունենք մեկ ընդհանուր նպատակ՝ Ռուսաստանը չպետք է հաղթի այս պատերազմում. Գերմանիայի կանցլեր Մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ Իշխան Սաղաթելյան Վարորդները, քաղաքացիները ողջունում և միանում են երթին (տեսանյութ) Գազ չի լինի նշված հասցեներումԻնչո՞ւ կորոնավիրուսը չի կարող գրիպի նման սեզոնային հիվանդություն դառնալ Պղնձի գներն աճում են Եվրահանձնաժողովն առաջարկել է ևս 9 մլրդ եվրոյի օգնություն հատկացնել Ուկրաինային Ուկրաինայի ավելի քան 200 քաղաքացի ապաստան է հայցել Հայաստանից Մոսկվան նախատեսում է Անդրկովկասում ակտիվորեն օգտագործել «3+3» ձևաչափը. ՌԴ ԱԳՆ Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Փաշինյանը Ռուսաստանին խնդրել է Ղազախստանի օրինակով զորք մտցնել Հայաստան. BazaՊատմության այս օրը (մայիսի 19)Սա պայքար է հանուն Արցախի, հանուն Հայաստանի. անհնազանդության երթը շարունակվում է (տեսանյութ) ԵՄ-ն համագործակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որպեսզի ձգտեն համաձայնագրի հաստատմանը, մենք դեռ հեռու ենք դրանից․ Բորել Այս ամենը վկայում է ցուգցվանգի մասին. «Փաստ» Արցախում շունչները պահած հետևում են հայաստանյան իրադարձություններին. «Հրապարակ» Հատուկ հրահանգավորված ռեպրեսիաներ. «Փաստ» Ադրբեջանը շարունակում է նոր ճանապարհ կառուցել, Աղավնոյում բնակվողները ստիպված են լինելու լքել տները. «Ժողովուրդ» Քաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ» Ուկրաինացի զինվորականների ճակատագիրը կորոշվի դատարանում Տեղի է ունեցել Հայաստանի և ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը «Գնում եք տուն, վաղը բոլորիդ սպասում եմ դատարանում». զոհվածների ծնողները դադարեցրին ակցիան Քաղաքագետ. «Պառակտված ժողովուրդներըը պետք է միավորվեն»Ծանոթ ու միարժամանակ անհայտ…գինի ՎիոնեՎաղը ժամը 8-ից կշարունակվեն անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան Ոստիկանները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ համակարգային ոչ մի փոփոխություն չկա. Արմեն Մարտիրոսյան «Քաղաքացիական պայմանագիրը» համագումար կանցկացնի Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո Սաղաթելյանը ներկայացրեց պայմանավորվածությունները Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխվել է՝ պայմանավորված նրա կնոջ հղիությամբ. ՔԿ Ոստիկանությունը անհամաչափ բռնի ուժ է կիրառում, դրսևորում է խուլիգանական, ագրեսիվ վարքագիծ. Կարպիս Փաշոյան«Ամոթ, ամոթ, ամոթ». «Դիմադրություն» շարժման մասնակիցները հասան ոստիկանության կենտրոնական շենք «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվում են Ոստիկանություն Քննիչը որոշում է կայացրել զոհված զինծառայողի հորը՝ Գարիկ Գալեյանին, ստորագրությամբ ազատ արձակել. Վանեցյան Ոտդ քամակից պոկելու՜ ենք. ոստիկանը բանակի գնդապետին գցել է գետնին ու ասել՝ «գնդապետ շինող եմ». Սեյրան Օհանյան Նամակով դիմել ենք Լիտվայի նախագահ Նաուսեդային՝ առաջարկելով վաղը հանդիպել նաև մեզ հետ. Իշխան Սաղաթելյան Ավտոերթին մասնակցած մեքենաները մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին․ Թագուհի Թովմասյան «Զվարթնոց» օդանավակայանում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել Իշխանություններն անհանգստացած են. 2018-ի հեղափոխության սցենարը կարծես կրկնվում էՄեր երեխաներին գիտակցված սպանդի տարած ոհմակը մեզ ձեռք է առնում, փորփրում մեր վերքերը․ զոհվածի ծնող «Զվարթնոց» օդանավակայանի ականապատված լինելու վերաբերյալ ահազանգ է ստացվել․ ԱԻՆ Ձայնագրությունն այնքան ծիծաղելի է, ակնհայտ է, որ մտքերը կտրտված և մոնտաժված են. Նաիրա ԶոհրաբյանԷրդողանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Թուրքիան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին «Ազովստալ»-ը կքանդվի. Դոնեցկի ղեկավար Ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, շրջել թշնամանքի էջը. Ալիև Ինչպիսի՞ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ամենադիտված