ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի խորհրդարանը Ֆրանսիայի արտգործնախարարից պահանջում է ներողություն խնդրել Ալիևից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eadaily.com–ը գրում է, որ  Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (Խորհրդարանի) արտաքին հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը հայտարարություն է արել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունների առնչությամբ։ «Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը այդ երկրի Ազգային ժողովում, դիվանագետին ոչ հարիր ոճով, միջազգային իրավունքին հակասող հայտարարություն է արել։ Այդ ոճով արված հայտարարությունը ոչ միայն լիովին հակասում է դիվանագիտության ավանդույթներին, այլ նաև հայտարարություն է, որն ուղղված է կառավարության որոշ ներկայացուցիչների և ֆրանսիացի մի շարք պատգամավորների հանցավոր գործողությունները թաքցնելուն»,- ասել է Սեիդովը։

Պատգամավորն այնուհետև ընդգծել է, որ հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը «իր իրավացի դիրքորոշումն է հայտնել Վալերի Պեկրեսի Ադրբեջանի Ղարաբաղի շրջան կատարած անօրինական այցի կապակցությամբ»։ «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքների նկատմամբ նման արհամարհական վերաբերմունքն անընդունելի է, և դրա կոշտ արձագանքը բնական է, միանգամայն տրամաբանական և ճիշտ։ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու տիկին Պեկրեսեի ընտրողներին գրավելու փորձերը ոչ միայն հարված են հասցնում Ադրբեջանի հետ հարաբերություններին, որը միշտ մեծ նշանակություն է տվել միջազգային իրավունքի սկզբունքներին, այլ նաև սադրիչ քայլ է, որն ուղղված է Կովկասյան տարածաշրջանի կայունությունն ու զարգացումը խարխլելուն... ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ֆրանսիայի կառավարությունը 44-օրյա պատերազմի ժամանակ (Ղարաբաղում 2020թվականի աշնանը) և դրանից հետո եղել է օկուպացիոն Հայաստանի կողքին»,- վրդովված հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը։ 

Սեիդովը խորհրդարանի անունից խորհուրդ է տվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը դիմում ուղարկել Ֆրանսիայի արտգործնախարարին պահանջելով «հերքել նրա ոչ դիվանագիտական ​​հայտարարությունը և ներողություն խնդրել Ադրբեջանի Հանրապետության նախագահից»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular