Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը մանրամասնեց՝ դեմարկացիայի հարցով ինչ առաջարկներ են փոխանցվել Ալիևին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջարկները փոխանցել ենք ՌԴ-ի մեր գործընկերներին, ենթադրում եմ՝ ռուսական կողմն Ադրբեջանին էլ է փոխանցել, բայց մենք էլ նաեւ ուղիղ Ադրբեջանին ենք փոխանցել դրանք, եւ այն, որ այդպիսի առաջարկներ լինելու են, այդ մասին Ադրբեջանի նախագահին տեղեկացրել եմ Բրյուսելի հանդիպման ժամանակ։ Այս մասին ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ կոնկրետ ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ռուսաստանին եւ Ադրբեջանին։

«Առաջարկները ոչ թե հենց դեմարկացիայի մասին են, այլ հետեւյալի՝ Բրյուսելում կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու վեարբերյալ եւ գործը տանել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի երկկողմ հանձնաժողովի ձեւավորմանը։ Մեր առաջարկը վերաբերում է հենց անվտանգության միջոցառումներին, ինչի մեջ գլոբալ առումով ոչ մի գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկներն են, որոնց մասին դեռ մայիսին են խոսել՝ հայելային հետքաշման մասին է խոսքը։ Դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մասին մեր ռուսաստանցի, ադրբեջանցի եւ միջազգային գործընկերներին մենք տեղյակ ենք պահել։ Հայաստանում այդ թեմայի հետ կապված անընդհատ տարբեր մեկնաբանություններ են արվում, եւ, բովանդակության մանրամասները չիմանալով, առնվազն ճիշտ չէ մեկնաբանություններ անել։ Այնպիսի տպավորություն է, թե ըստ այդ առաջարկների՝ մենք առաջարկում ենք սահմաններն առանց պահպանության թողնել, բայց, բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող․ մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության ու կայունության մակարդակը բարձրացնելուն։ Մեր եւ միջազգային գործընկերների ընկալմամբ՝ դեմարկացիան եւ դելիմիտացիան հնարավոր չեն, երբ սահմանին կայունություն չունենք, եւ սա նաեւ պայմանավորվածությամբ գրավոր փաստաթղթի տեսքով արձանագրել ենք Սոչիում։ Ադրբեջանի կողմից հրապարակային արձագանք կա, եւ կա հրապարակային պատասխան։ Ադրբեջանը, ըստ էության, հենց այդ առաջարկների փաթեթին էր արձագանքել՝ ասելով, որ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է առանց նախապայմանների տեղի ունենան, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն արձանագրեց, որ Հայաստանը որեւէ նախապայման չունի, եւ խոսքը ոչ թե նախապայմանի, այլ պայմանավորվածությունները կյանքի կոչելու մեխանիզմների մասին են։ Այդ առաջարկներն այնպես չէ, որ օդից են ընկել՝ տարբեր քննարկումների արդյունքում տարբեր առաջարկներ են եղել»,- հայտնեց Փաշինյանը։

Հայաստանը, վարչապետի խոսքով, չի փորձել այնպիսի փաստաթուղթ ձեւակերպել, որը զուտ հայկական կողմի տեսակետն արտահայտի, այլ փորձ է արվել քննարկումներից ռացիոնալ առաջարկները դուրս բերել եւ ձեւակերպել փոխադարձ ընդունելի առաջարկ, եւ, կարծում է, ստացվել է այդպիսի մոդել։

«Քննարկումները շարունակվում են, մենք չենք ուզում շատ դետալներ բացահայտելով խաթարել աշխատանքային քննարկումը։ Կարծում ենք, որ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովն օր առաջ պետք է ձեւավորվի՝ ինչքան շուտ, այդքան՝ լավ։ Այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք ենք բերել, ինչքան շուտ կատարվեն, էնքան լավ, հիմա աշխատում ենք, որ դա տեղի ունենա»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այն հայտարարությանը, որ Եվրամիությունն իրավիճակի լիցքաթափման մի քանի տարբերակներ է կողմերին առաջարկել, Փաշինյանը նկատեց․

«Մենք հանդիպում ենք ունեցել Սոչիում, հետո՝ Բրյուսելում, եւ դրանց արդյունքում փորձել ենք դուրս բերել էն հնարավոր ընդհանուր մոտեցումները, որոնք արձանագրվել են, եւ այն առաջարկը, որը արել ենք, որում հընթացս որոշակի նյուանսներ են փոխվել, ներառում են Սոչիի եւ Բրյուսելի քննարկումները։ Առաջարկը մենք ենք ձեւակերպել, բայց դրանց հեղինակային իրավունքը մեզ չի պատկանում, որովհետեւ դա քննարկումների արդյունք է՝ նաեւ Ռուսաստանն է նկատառումներ արել, ավելին՝ դրանք արտահայտում են նաեւ Ադրբեջանի, Հայաստանի, ԵՄ-ի որոշակի դիտարկումներ։ Այն, ինչ խոսել ենք սեղանի շուրջ եւ տեսել ենք, որ կարող են ինչ-որ տարբերակներ լինել, դրանք ձեւակերպել ենք եւ դրել սեղանին»- նկատեց Փաշինյանը։ 

ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց
Ամենադիտված