ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանը հրապարակումից մոտավորապես 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացել է նախագահի հայտարարության հրապարակայնացումից շուրջ 3,5 ժամ առաջ։ Այս մասին նա հայտնեց առցանց մամուլի ասուլիսի ժամանակ։
 
«Նա հրապարակումից մոտավորապես 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ ու մենք խոսել ենք այդ մասին։  Ես նախագահին հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե ինձ տեղեկացնում է, որ կայացրել է որոշումը։ Նա ասաց, թե կայացրել է որոշումը», - պատմեց վարչապետը։

Նա ասաց, թե Սահմանադրության հետ կապված ՀՀ նախագահի դիրքորոշումները հայտնի են։

«Նախորդ հարցուպատասխանին ես ասել եմ, որ սահամանադրական փոփոխությունների կապակցությամբ իմ դիրքորոշումը տարբերվում է ՀՀ նախագահի դիրքորոշումից։

Բայց ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով։

Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի` ՀՀ քաղաքացի չհանդիսանալու մասին «Հետք»-ի հրաարակմանը` Փաշինյանը դա քիչ հավանական համարեց։ 
 
Ըստ Փաշինյանի` ՀՀ նախագահի նոր թեկնածուի հարցը քաղաքական մեծամասնությունը դեռ չի քննարկել։ Բայց իր համոզմամբ` նոր նախագահի ու քաղաքական մեծամասնության միջև պետք է լինի քաղաքական ներդաշնակություն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular