Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ հինգերորդ օմբուդսմեն է ընտրվել Քրիստինե Գրիգորյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Քրիստիննե Գրիգորյանին։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Նրա թեկնածությանը «կողմ» է քվեարկել 68, «դեմ»՝ 0 պատգամավոր:

Նոր Մարդու իրավունքների պաշտպանը երդվեց․ «Ստանձնելով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը՝ երդվում եմ, հավատարիմ լինելով Սահմանադրությանն ու օրենքներին, արդարության սկզբունքներին՝ պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Երդվում եմ, որ լիազորություններս կկատարեմ անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ»:

Պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում իր երդման արարողությունից հետո՝ նախորդ պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը:

Գրիգորյանը ՄԻՊ է ընտրվել 6 տարի ժամկետով։ Մարդու իրավունքների պաշտպանի վրա տարածվում է պատգամավորի համար սահմանված անձեռնմխելիության իրավունքը և անհամատեղելիության պահանջները: Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը Ազգային ժողովը լուծում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Նշենք, որ Գրիգորյանը վարչապետի 2019 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ նշանակվել էր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2021 թվականի ապրիլի 6-ին՝ առաջին տեղակալ։

Աշխատանքային գործունեություն

2004- 2009թթ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ,

2009 մարտ-հոկտեմբեր – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան,

2009-2011 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով,

2011-2014 թթ. – ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի օգնական (վերջին երկու տարին համատեղությամբ աշխատանք),

2012-2014 թթ․ – ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով,

2014-2015թթ․ – ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար (ընթացակարգերի և կանոնակարգերի բարելավման բաղադրիչ),

2015-2018թթ․ – ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ,

2018թ.-2019թթ. – Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական (միջազգային իրավական հարցեր),

2019թ. հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը – ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական (միջազգային իրավական հարցեր):

Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
Ամենադիտված