ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր զարգացումներ հայ-թուրքական մերձեցման գործում․ Թուրքիան շտապում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումից հետո թուրքական իշխանությունները շտապում են։ Տպավորություն է, որ Թուրքիան ամեն գնով ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ հարցում, ի դեպ, հրաշալի իրավիճակ է թշնամի պետությունների համար։ Պարտությունից հետո Հայաստանում վերարտադրվել է մի իշխանություն, որը պատրաստ է գործակցել յուրաքանչյուր ուժային կենտրոնի հետ, ով կապահովի իր իշխանավարումը, նաև որոշակի ֆինանսական օգուտներ կբերի։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին:

«Այս տարի մարտի 11-ից 13-ը 2-րդ անգամ անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինական 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ բոլորի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին, Եգիպտոսին», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, թե Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր, այժմ համապատասխան ընթացակարգով քննարկվում է միջոցառմանը նախարարի մասնակցության նպատակահարմարությունը։ Թեև ԱԳՆ-ն ոչ հերքել, ոչ հաստատել է մասնակցության հավանականությունը, վստահաբար կարող ենք կանխատեսել, թե Հայաստանը մասնակցելու է այդ ֆորումին։ ՀՀ իշխանությունները շահագրգիռ են բարելավելու հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ընդ որում՝ բացառապես ՀՀ շահերի հաշվին։

Հայկ Քոչարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular