ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կողմից Ռուսաստանից գնված Սու-30ՍՄ կործանիչները անվանել են «սպիտակ փղեր»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

lenta.ru–ն գրում է, որ ըստ Oryx հրատարակության Հայաստանի կողմից Ռուսաստանից չորս Սու-30ՍՄ կործանիչների ձեռքբերումը մնում է առեղծված, քանի որ այդ ինքնաթիռները թույլ չեն տալիս ստանալ որակական և քանակական առավելություն Ադրբեջանի նկատմամբ։ Հրապարակման մեջ հայկական Սու-30ՍՄ կործանիչները կոչվել են «սպիտակ փղեր»։ «Չորս Սու-30ՍՄ-երը, հավանաբար, բավարար չեն Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում ադրբեջանական տասնմեկ ՄիԳ-29-ների դեմ պայքարելու համար, որոնց օդաչուները պատրաստվել են թուրքական օդուժի հետ անցկացվող վարժանքներին»,–գրել է հրատարակությունը։ Ննաև նշվել է, որ Երևանի կողմից Մոսկվայից 4-ի փոխարեն 12 Սու-30ՍՄ-ի ձեռքբերումը կպահանջի խոշոր ֆինանսական ներարկումներ, որոնք ծանրաբեռնվածություն կառաջացնեն այդ երկրի փոքր բյուջեի համար: Նաև, ի պատասխան սրան, Ադրբեջանը կարող էր Պակիստանից գնել 24 JF-17 ինքնաթիռ, որոնք իրենց հնարավորություններով զիջելով Սու-30ՍՄ-ին, հնարավորություն կտային քանակական առավելություն ապահովել Հայաստանի նկատմամբ։

Oryx-ը հնարավոր է համարում այն, որ հայկական կողմը կարող է Սու-30ՍՄ-նբերը «վերադարձնել Ռուսաստանին, իսկ խնայված գումարն օգտագործել զինված ուժերի այլ ոլորտներում ներդրումներ անելու համար»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular